Հունվար-մարտին ավելի քան 134 հազար ռուս է եկել Հայաստան
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների հետևանքով կտրուկ ավելացել է Հայաստան եկած ռուսների թիվը։
Ռուսաստանի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ Հայաստան եկած ռուսների թիվը եռապատկվել է։
Հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան է եկել 134.129 ռուս նախորդ տարվա առաջին եռամսյակի 44. 586-ի փոխարեն։
Եկածների մեծ մասը՝ 78 հազարը որպես այցի նպատակ նշել է մասնավոր, 41 հազարը՝ տուրիզմ։
Հինգ անգամ մեծացել է նաև Վրաստան մեկնած ռուսների թիվը. այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Լարսի անցակետով Վրաստան է մուտք գործել 38 հազար ռուս։ Շատերը Վրաստան են հասել նաև օդային ճանապարհով Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով։
Ուզբեկստան այս տարվա առաջին երեք ամիսներին մեկնել է 53 հազար ռուս, նախորդ տարվա 15 հազարի փոխարեն, Տաջիկստան մեկնել է 40 հազար ռուս՝ նախորդ տարվա 8 հազարի փոխարեն, Ադրբեջան մեկնել է 56 հազար ռուս՝ նախորդ տարվա 20 հազարի փոխարեն։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլին ռուսներն առավել շատ նախընտրել են հանգստանալ Հայաստանում
- Հայաստանի մոտ 47 հազար բնակիչ 2021-ին ստացել է ՌԴ քաղաքացիություն
- Ինչո՞ւ ռուսները շտապեցին Հայաստան. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռեպորտաժը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում