Միացեք մեր հայրենիքի համար տարվող պայքարին. Վանեցյան
«Միացեք մեր հայրենիքի համար տարվող պայքարին»,- ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց, որ արդեն մարզային մի քանի ճանապարհներ փակ են։ Օրինակ, նշեց, Սևան-Երևան ճանապարհը, որը, նրա խոսքով, փակել են մեծ թվով քաղաքացիների կողմից։
«Մեր ամբողջ հայրենակիցները պետք է իջնեն փողոց, սրան քշենք»,- նշեց նա։
Այնուհետև ակցիայի բոլոր մասնակիցները նստեցին հենց փողոցի մեջտեղում՝ մի քանի րոպե փակելով ճանապարհը։ Այնուհետև «միություն, պայքար, հաղթանակ», «Նիկոլ դավաճան» վանկարկելով շարունակեցին իրենց քայլերթը Աբովյան փողոցով։
Մեքենաների վարորդներն ազդանշաններով ու ձեռքները մեքենաներից դուրս հանելով աջակցություն են հայտնում ակցիայի մասնակիցներին։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ փակ դռների հետևից ուսանողներն ողջունում են ակցիայի մասնակիցներին
- Ոստիկանություն. Կանոնավոր երթևեկությունը վերականգնված է
- «Սա ինչ վայրագություն է». ոստիկանները բռնի ուժով բացեցին Սարյան փողոցը
- Երևանն արդեն փողոցում է. Սաղաթելյան
- Մինչև ակցիայի մեկնարկը նկատեցինք երեք անձանց, զգուշացրեցինք՝ սադրիչներց զգույշ լինել. Բաբկեն Հարությունյան
- «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան
- Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները