
Երկրորդ գիշերը Ֆրանսիայի հրապարակում. անհնազանդության ակցիաները շարունակվում են
Արդեն երրորդ օրն է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, քաղաքացիները լուսացնում են Ֆրանիսայի հրապարակում։
Ընդդիմադիր գործիչները հայտարարում են, որ սա իրենց պայքարի վճռական փուլն է և պետք է հասնեն նրան, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։
Նշենք, որ մայիսի 2-ից ընդդիմությունը սկսեց ահնհազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր՝ վաղ առավոտից մայրաքաղաքում և մարզերում շարունակվելու են խաղաղ անհնազանդության ակցիաները: