Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի. Պաշտպան
Դատավոր Բորիս Բախշիյանը մայիսի 7-ին ժամը 11:30-ին ազատ կարձակվի Վարդաշեն ՔԿՀ-ից: Այս մասին հայտում է պաշտպան Արսեն Սարդարյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ լրացել է դատավոր Բորիս Բաշխիյանի կալանքի ժամկետը երկարացնելու հերթական միջնորդություն ներկայացնելու դատավարական վերջնաժամկետը և այդպիսին չի ներկայացվել։
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Նա մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե նոր ապօրինություններ չկատարվեն դատավոր Բախշիյանի նկատմամբ, առավելագույնը մայիսի 7-ին կլինի ազատության մեջ. Պաշտպան
- Երեմ Սարգսյան. Արդեն 70 օր է Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը
- Դատավոր Բորիս Բախշիյանը ևս մեկ ամիս կմնա անազատության մեջ
- Դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանավորված
- Երեմ Սարգսյան. Բախշիյանն արդեն 44 օր է գտնվում է կալանքի տակ։ Ինչի՞ համար
- Դատախազությունն ամեն գնով փորձում է դատավոր Բախշիյանին պահել կալանքի տակ. Պաշտպան
- Արդեն իսկ կռահել էինք, որ Բորիս Բախշիյանի գործը մակագրվելու է դատավոր Տիգրան Սիմոնյանին. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան