03.05.2021. Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հաստատվել
Հայաստանում մայիսի 2-ին կատարվել է 1745 թեստավորում։ Կորոնավիրուսային հիվանդության որևէ նոր դեպք չի հայտնաբերվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 16 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մայիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք, որոնցից 412 019 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1081 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1683 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 305 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 057 702 թեստավորում:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ, հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը, այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի շաբաթը մեկ:
Հարակից հրապարակումներ`
- 02.05.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
- 29.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
- 28.04.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
- 27.04.2022. Կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել
- 26.04.2022. Կորոնավիրուսի 10 նոր դեպք է հաստատվել
- 25.04.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
- 05.04.2022. Կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան