Ժողովուրդն է պահանջատերը և անհնար է ժողովրդի պահանջը չկատարել. Արթուր Վանեցյան
«Գլուխները պատով կտան մեզ կձերբակալեն. նախ նրա համար, որ մենք որևէ ապօրինություն չենք անում, որ մեզ ձերբակալեն, իրականացնում ենք օրենքով քաղաքացուն վերապահված բոլոր լիազորությունները»,- երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ իրենք շատ արագ հասնելու են իրենց առջև դրված խնդրին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, այնուհետև Հայաստանի ու Արցախի վերականգնմանը, բայց դրան հասնելու են բացառապես քաղաքացիական անհնազանդության ակցիաներով։
«Ինչքան էլ փորձեն մեր նկատմամբ ուժ կիրառել, մեդիա դաշտում մեր մասին կեղծ տեղեկություններ տարածել, մեր վրա որևէ բան չի ազդում, որովհետև ժողովուրդն արթնացել է, ժողովուրդը հասկացել է, դուրս է եկել իր իրավունքները պաշտպանելու։ Ժողովուրդն է պահանջատերը և անհնար է ժողովրդի պահանջը չկատարել։ Տասնյակ հազարավոր մարդիկ փողոցում են իրենց պահանջով։ Մեր պայքարն իր արդյունքը տվել է, օրերի հարց է մեր խնդրի լուծմանը հասնելը»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա ասաց, որ իշխանության հետ որևէ որևէ բանակցություն չեն վարում, իրենք ժողովրդի հետ փողոցում են, իրենց պահանջի տերն են։
«Պետք է ամեն ինչ անենք, որ ժողովուրդն ավելի շատ դուրս գա փողոց, այդ գործընթացը սկսել ենք և ամեն օր աճում է»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Վանեցյանն ասաց, որ իրենք ունենք գործողությունների պլան, սակայն հաճախ ինքնաբուխ են ստացվում այդ գործողությունները։
Հարակից հրապարակումներ`
- Միացեք մեր հայրենիքի համար տարվող պայքարին. Վանեցյան
- ԵՊՀ փակ դռների հետևից ուսանողներն ողջունում են ակցիայի մասնակիցներին
- Ոստիկանություն. Կանոնավոր երթևեկությունը վերականգնված է
- Բերման են ենթարկել Լևոն Քոչարյանին, իմ օգնականներին. Վահե Հակոբյան
- «Սա ինչ վայրագություն է». ոստիկանները բռնի ուժով բացեցին Սարյան փողոցը
- Սա պայքար է հանուն Հայաստանի, Արցախի, հանուն հայրենիքի փրկության. ՀՀԿ-աները քայլերթ են անում
- Երևանն արդեն փողոցում է. Սաղաթելյան
- Ապօրինաբար ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամներ. Բաբայան
- «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան