Արթուր Վանեցյան. Այսօր ժամը 19։00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց, թե ինչ մթնոլորտ է տիրում Ֆրանսիայի հրապարակում, որտեղ մայիսի 1-ից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու հանուն հայրենիքի պայքարի երրորդ՝ վճռական փուլը։
Վանեցյանը հիշեցրեց, որ այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի են ունեցել խաղաղ անհնազանդության ակցիաներ, այս պահին փակ ճանապարհներ կան Արարատում, Վայոց Ձորում, Լոռիում։
«Այսօր այցելեցինք ԵՊՀ, տեսանք, որ գրեթե բոլոր լսարանները դատարկ են։ Ուսանողները միացել են դասադուլին, համազգային պայքարին»,-ասաց նա։
Անդրադառնալով քաղաքացիների այն հարցին, թե ի՞նչ ենք անելու, Վանեցյանն արձագանքեց.
«Ժողովուրդ ջան, անում ենք։ Դուք եք անում, բոլորս ենք անում։ Անում ենք շատ արդյունավետ։ Երկրաչափական պրոգրեսիայով ամեն օր ավելանում ենք։ Ոստիկանությունը փորձում է կասեցնել մեր պայքարը՝ բիրտ ուժ կիրառելով, բբայց դա չի հաջողվելու ոստիկանությանը։ Մենք ուժեղ ենք, մեկ բռունց ենք ու անպայման հաջողելու ենք»,-նշեց ընդդիմադիր գործիչը՝ ավելացնելով, որ Ֆրանսիայի հրապարակում չկան առաջնորդներ, մարդիկ են, հայեր, որոնք սիրում են հայրենիքը։
«Հայրենիք» կուսակցության առաջնորդը հայտարարեց՝ ժամը 19։00-ին բոլորին սպասում է Ֆրանսիայի հրապարակում, որտեղ տեղի կունենա հանրահավաքը, կներկայացվեն հետագա անելիքները։
«Մեր պայքարն անկասելի է, արդար է, կարճ ժամանակ անց մենք ազատագրելու ենք մեր երկիրն ու կառուցելու ենք այնպիսի հայրենիք, որի մասին բոլորս երազում ենք։ Այսօր ժամը 19։00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում, լավ եղեք, սիրելի ժողովուրդ»,-խոսքն ամփոփեց ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարել էր բողոքի անժամկետ ակցիաների մեկնարկի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ամոթ է. Քաղաքացիներն ի պատասխան ԵՊՀ հայտարարության
- Փակ է Երևան-Արտաշատ մայրուղին
- Փակ է Վանաձոր-Ալավերդի ճանապարհը
- Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը
- Ժողովուրդն է պահանջատերը և անհնար է ժողովրդի պահանջը չկատարել. Արթուր Վանեցյան
- Միացեք մեր հայրենիքի համար տարվող պայքարին. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան