Բերման են ենթարկել Լևոն Քոչարյանին, իմ օգնականներին. Վահե Հակոբյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայտարարեց, որ բերման են ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ով իրենց հետ մասնակցում էր բողոքի ակցիայի։
«Մենք փողոց փակեցինք, սակայն այդ ժամանակ ոստիկանները չեկան, այնուհետև քայլում էինք դեպի ներքև։ Ոստիկանները հատուկ եկան մի քանի հոգու տանելու։ Իջան մեքենայից ու վազեցին դեպի Լևոն Քոչարյանը։ Իմ երկու օգնականներին են բերման ենթարկել, մի շարք ընկերների, մի մասը նաև Եվրոպայից էին ժամանել։ Մենք երևի մի 100 հոգի կլինեինք, իրենք 300»,- լրագրողներին պատմեց Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով, կան հատուկենտ ոստիկաններ, ովքեր ատելությամբ են լցված քաղաքացիների նկատմամբ, թե ինչով է դա բացատրվում, որտեղից է գալիս այդ ատելությունը, դժվարանում է ասել։ Վահե Հակոբյանն առաջարկում է, եթե ամեն ինչ հաջողվի, այդ ոստիկաններին ուղարկել Սև լիճ, «թող գնան, թուրքերին վռնդեն Սև լճից»։
Հարակից հրապարակումներ`
- Սա պայքար է հանուն Հայաստանի, Արցախի, հանուն հայրենիքի փրկության. ՀՀԿ-աները քայլերթ են անում
- Մինչև ակցիայի մեկնարկը նկատեցինք երեք անձանց, զգուշացրեցինք՝ սադրիչներց զգույշ լինել. Բաբկեն Հարությունյան
- Ապօրինաբար ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամներ. Բաբայան
- «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան
- Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին