Այսօր Վիեննայում տեղի կունենա Ռուբինյան-Քըլըչ երրորդ՝ «ներկայացուցչական» հանդիպումը
Տրամաբանական էր, որ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «գորշ գայլեր» ցույց տալը Ուրուգվայում Հայոց ցեղասպանության մասին հիշեցման ու պատժի պահանջով ցուցարարներին, պիտի Հայաստանի ու Թուրքիայի «ներկայացուցչական հանդիպումը չեղարկեր։ Գոնե՝ հետաձգեր։
Սակայն ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր բացակայում էր խորհրդարանի հերթական նիստից և մեկնել է Վիեննա հայ-թուրքական «հարաբերությունների կարգավորման գործընթացի» շրջանակներում Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպելու համար:
Հանդիպման մասին դեռ օրեր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար, տեղեկատվության ազատության պատասխանատու Վահան Հունանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի է ունենալու Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին։ Հայտնել էին ու արեցին, թեև մասնագետների պնդմանը, որ այդ հանդիպումները ի շահ Հայաստանի ու Արցախի չեն։
2021 թ.-ին ՀՀ-ն և Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու համար։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում չկա
- Նոր իշխանությունը պետք խոսի Ադրբեջանի, Թուրքիայի հետ, բայց ոչ թե պետք է գնա և ասի՝ ձեզ ի՞նչ տամ, այլ պաշտպանի ժողովրդի շահերը. Սաղաթելյան
- Վանեցյան. Թուրքիան չի ասում, որ առանց նախապայմանների պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները
- Հայտնի է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման օրը
- ԱԳՆ. Ռուբինյան-Քըլըչի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան