Նունե Եսայան. Եթե այստեղ եք, ուրեմն քաջ գիտակցում եք, որ Նիկոլը պետք է հեռանա
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտից հետո բեմահարթակ դուրս եկավ երգչուհի Նունե Եսայանը։ Նա ասաց՝ ասելու որևէ նոր բան չունի։
«Ամեն ինչ ասված է։ Եթե այստեղ եք, ուրեմն քաջ գիտակցում եք, որ Նիկոլը պետք է հեռանա»,-ասաց երգչուհին, ապա արտասանեց Հովհաննես Շիրազի՝ «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես» բանաստեղծությունը։
Նա կատարեց «Ազատ մի թռչուն եմ», «Զարթիր, լաո», «Արդյոք ովքեր են» և այլ երգեր։
Մինչ այդ բեմահարթակից առաջարկ եղավ ծափահարել լրագրողներին, որոնք այս օրերին ամենաթեժ կետերում են ու լուսաբանում են բողոքի ակցիաները։ Հիշեցնենք, որ երեկ նշվում էր մամուլի ազատության համաշխարհային օրը։