Այո՛, լրատվամիջողները պետք է աշխատեն առանց ահաբեկման ենթարկվելու․ Թագուհի Թովմասյան
Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․
«Մեդիան պետք է ունենա մասնագիտական պարտականությունների կատարման ազատություն և աշխատի առանց սպառնալիքների․ ԵՄ դեսպանը արձագանքում է իմ հրատապ նամակներին
Այս օրերին Հայաստանում բողոքի իրենց ձայնն են բարձրացնում հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք խաղաղ հավաքների իրենց իրավունքի իրացման ժամանակ ենթարկվում են բռնությունների, ծեծի եւ նսեմացման ոստիկանական ուժերի կողմից։ Նախօրեին ահազանգել էի, որ ցուցարարներին ուժայինները բառացիորեն ծեծում են, լրագրողական գործունեությամբ զբաղվող իմ նախկին գործընկերների նկատմամբ բռնի գործողություններ են եղել՝ անցնելով բոլոր հնարավոր սահմանները։
Կարելի է գեղեցիկ տեքստեր ներկայացնել այսօրվա՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, բայց իրականությանը պետք է ուղիղ աչքերով նայել․ այսօրվա ժողովրդավարական Հայաստանում լրագրողական գործունեությամբ զբաղվողները ենթարկվում են բռնության, խոչընդոտվում է նրանց մասնագիտական գործունեությունը՝ դեռևս անպատիժ։
Հայաստանում ոստիկանական ուժերի անթույլատրելի վարքագծի հետքերով հրատապ նամակներով դիմել էի ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, միջազգային իմ գործընկերներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։ Եվ ահա Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը արձագանքում է՝ նշելով, որ դիմել է համապատասխան մարմիններին և ընդգծել իրավապահների ու ոստիկանների՝ ուժի անհամաչափ կիրառումից զերծ մնալու կարևորությունը: ԵՄ պատվիրակության ղեկավարը Մամուլի ազատության համաշխարհային օրը ընդգծում է, որ շատ կարևոր է, որ լրատվամիջոցները ազատ լինեն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս և աշխատեն առանց ահաբեկման ենթարկվելու։
Տիկին դեսպանը նշում է, որ օրենքի գերակայությանը հավատարիմ մնալը վերաբերում է ինչպես հասարակության յուրաքանչյուր անդամին, այնպես էլ ոստիկանությանը:
Այո՛, լրատվամիջողները պետք է աշխատեն առանց ահաբեկման ենթարկվելու, ոստիկանների գործողությունների հիմքում պետք է ընկած լինի օրենքի գերակայությունը, բայց ցավով արձանագրում ենք, որ Հայաստանում ժողովրդավարությունը արագ տեմպերով հետընթաց է ապրում։
Իհարկե, իշխանությունը ՀՀ քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության առաջամարտիկը պիտի լիներ, մինչդեռ իրականության մեջ ունենք՝ իշխանության հայ ներկայացուցչի կողմից հայ քաղաքացուն ծեծի ենթարկելու, լրագրողի նկատմամբ բռնության, խաղաղ հավաք իրականացնող ցուցարարի նկատմամբ ոստիկանական ագրեսիվ գործողությունների բազմաթիվ օրինակներ, ցավոք։ Չենք հուսահատվում և բռունցքված շարժվում ենք առաջ։ Զիջելու տեղ այլևս չունենք։
Հ․Գ․ «Մեդիահաբի» լրագրող Նարե Գևորգյանի և օպերատոր Արման Ղարաջյանի նկատմամբ ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և նրա աշխատակցի կողմից ցուցաբերված վերաբերմունքի հետքերով դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, և ՀՀ դատախազությունից արդեն տեղեկացրել են, որ տեսանյութն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Լիահույս եմ, որ լրագրողին մասնագիտական գործունեությանը խոչընդոտող յուրաքանչյուր անձ, կլինի պաշտոնյա, թե ոչ, կկրի պատասխանատվություն օրենքի ամբողջ խստությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները շուտով համալրելու են մեր քաղաքացիների շարքերը. Տիգրան Աբրահամյան
- Պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին. Լրագրողական կազմակերպություններ
- Իոաննիսյանը հաղորդում կներկայացնի լրագրողների նկատմամբ ՊՊԾ-ի՝ բռնի գործողությունների դեպքով
- Ակցիայի ժամանակ վատացել է լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը
- Լրագրողները շատ մեծ դժվարությամբ են պետական մարմիններից ստանում պաշտոնական տեղեկատվություն. Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան