Այսօր՝ ժամը 15․30-ին Ֆրանսիայի հրապարակում՝ Նիկոլի հրաժարականի պահանջով
Մայիսի 4-ին, վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները։
Երեկ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 12․00-14․00-ն շարունակվելու են բողոքի ակցիաները, փակվելու են ճանապարհներ ու փողոցներ։
Այնուհետև ժամը 15․30-ին, կրկին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։
Ժամի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու Կառավարության հետ հարց ու պատասխան։ Ինչպես տեղեկացրել է Սաղաթելյանը, ժամը 16․00-ին Փաշինյանը լինելու է ԱԺ-ում։
«Մենք պետք է ժամը 15․30-ին լինենք այս հրապարակում՝ իր հրաժարականի պահանջը ներկայացնելու համար»,- ասել է նա և միաժամանակ կոչ արել շարունակել գործադուլներն ու դասադուլները։
Հարակից հրապարակումներ`
- Եթե պատերազմ լինի, Նիկոլով է լինելու․ Իշխան Սաղաթելյան
- Մենք պատերազմ չենք ուզում, բայց առավել ևս՝ գաղթականի ցուպը չենք ուզում․ Տոնոյան
- Նիկոլը հույսը դրել է խուժանների վրա․ Իշխան Սաղաթելյան
- Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
- Իշխան Սաղաթելյան. Ընդհատում ենք հանրահավաքը, տեղադրում ենք վրաններ ու վառարաններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան