ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միացել է քայլերթին
ԱԱԾ պահեստազորի սպանների միությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․
«Գնալով սրվում են հայաստանյան ներքաղաքական զարգացումները:
Ընդդիմությունն ազդարարել է վճռական գործողությունների անցնելու փուլի մեկնարկի մասին: Գործող իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ ժողովուրդը դուրս է եկել փողոցներ, ամենուր անհնազանդության ակցիաներ են:
Հետաքրքիր է, որ այս ֆոնի վրա ակտիվացել է Թուրքիայի հետ իշխանությունների երկխոսությունը, տպավորություն է, որ կարծես շտապում են ժամ առաջ կյանքի կոչել իրենց ստանձնած պարտավորությունները: Դա են վկայում մայիսի 2-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի վաշինգտոնյան հանդիպումը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Բրյուսելում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, ովքեր ինտենսիվորեն նախապատրաստում են Փաշինյան-Ալիև հանդիպումը: Սրանցից զատ առջևում է և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և թուրք դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:
Այս ամենը վկայում է, որ կողմերն անշեղորեն առաջ են շարժվում իրենց նպատակներում, հետևաբար ընդդիմությունը պետք է գործի առավել զգույշ, մտածված, բայցև` հաստատակամ:
Ընդդիմության կողմից ձևավորված օրակարգի շուրջ ժողովրդի կոնսոլիդացիան բեկում է մտցնելու ստեղծված իրավիճակում, ուստի այսօր երեկոյան ժամը 19-ին մենք մասնակցելու ենք քայլերթին»:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
- Այսօր Վիեննայում տեղի կունենա Ռուբինյան-Քըլըչ երրորդ՝ «ներկայացուցչական» հանդիպումը
- ԱԳՆ խոսնակ. Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում չկա
- Ալիևը հայտարարել է մայիսի սկզբին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին. ՏԱՍՍ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան