Գերասիմ Վարդանյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել
Քաղաքական հետապնդման արդյունքում ձերբակալված Գերասիմ Վարդանյանը հենց նոր դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։
Փաստաբան Բենիկ Գալստյանը մանրամասնում է. «Դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժեց Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը»։
Այսօր ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի դիմաց նրա բազմաթիվ ընկերներ սպասում էին դատավորի որոշման հրապարակմանը։
Հիշեցնենք՝ նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ասել էր, ակնհայտ ապօրինի և քաղաքական դրդապատճառներով է կազմակերպված ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի ձերբակալությունը և նրան կրկին անգամ կալանավորելու միջնորդությամբ դատարան դիմելու քննչական մարմնի որոշումը։
«2020 թվականի նոյեմբերի 9-10 իրադարձություններով Գերասիմ Վարդանյանն անցնում է քրեական գործով, մեկ անգամ ԱԱԾ քննչական մարմինը փորձել է հասնել կալանավորման, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը, հիմա նոր քաղաքական իրողությունների պայմաններում ԱԱԾ-ն կրկին փորձում է մեկուսացնել պայքարի շարքերից մեր նվիրյալ տղերքից երևի թե ամենաակտիվներից մեկին։ Սա որակում եմ որպես քաղաքական դրդապատճառներով իրականացված ձերբակալություն, ապօրինություն, որպես պայքարին խոչընդոտելու և այն թուլացնելու քաղաքական փորձ»,- ասել է ընդդիմադիր գործիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան