ԵՊՀ փակ դռների հետևից ուսանողներն ողջունում են ակցիայի մասնակիցներին
«Ուսանող միացիր», «ուսանող ոտքի» վանկարկումներով քաղաքացիները «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և այլ քաղաքական գործիչների գլխավորությամբ մտան ԵՊՀ բակ։ Նրանք կոչ են անում ուսանողներին միանալ իրենց, դասադուլ անել։
Տարբեր ֆակուլտետների դռներ ուղղակի փակ են, բայց շատ ուսանողներ պատուհաններից ողջունում են ակցիայի մասնակիցներին։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր Գագիկ Ղազինյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը միացել են ակցիայի մասնակիցներին։ Ակցիայի մասնակիցներին միացան նաև մի շարք ուսանողներ։
Ակցիա մասնակից երիտասարդները «Քոչարի» են պարում ԵՊՀ բակում։
Այնուհետև ակցիայի մասնակիցները կարողացան մուտք գտնել ֆակուլտետներից մեկը՝ կոչ անելով դասադուլ անել։ Լսարաններ կան ամբողջությամբ դատարկ են, իսկ այն լսարաններում, որտեղ ուսանողներ կան, կոչ արեցին միանալ իրենց պայքարին հանուն իրենց ընկերների, հանուն հայրենիքի։
«ԵՊՀ-ում 80-90 տոկոսով, ըստ էության, դասադուլ է»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Կանոնավոր երթևեկությունը վերականգնված է
- Բերման են ենթարկել Լևոն Քոչարյանին, իմ օգնականներին. Վահե Հակոբյան
- «Սա ինչ վայրագություն է». ոստիկանները բռնի ուժով բացեցին Սարյան փողոցը
- Սա պայքար է հանուն Հայաստանի, Արցախի, հանուն հայրենիքի փրկության. ՀՀԿ-աները քայլերթ են անում
- Երևանն արդեն փողոցում է. Սաղաթելյան
- Մինչև ակցիայի մեկնարկը նկատեցինք երեք անձանց, զգուշացրեցինք՝ սադրիչներց զգույշ լինել. Բաբկեն Հարությունյան
- Ապօրինաբար ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամներ. Բաբայան
- «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան
- Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները