Ամոթ է. Քաղաքացիներն ի պատասխան ԵՊՀ հայտարարության
Երևանի պետական համալսարանը տարածել է հայտարարություն՝ հաստատելով, որ համալսարանի բակում ընթացող ակցիայի ժամանակ դռները փակել են.
«Սիրելի՛ համալսարանականներ, այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների առաջնորդությամբ ցուցարարները երթով մուտք են գործել ԵՊՀ տարածք՝ հանդես գալով իրենց ակցիաներին միանալու կոչերով։
Ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հետևանքով դասապրոցեսի խաթարումը կանխելու և ուսանողների՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով որոշում է կայացվել մինչև դասամիջոցի սկիզբը փակելու որոշ մասնաշենքների դռներ, իսկ ցուցարարները հնարավորություն են ունեցել իրենց ակցիան անցկացնելու ԵՊՀ պուրակում։
Ակցիան ավարտելուց հետո ցուցարարները հեռացել են ԵՊՀ տարածքից։
Հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով»։
Ի պատասխան հայտարարության, օգտատերերն ամոթանք են տալիս.
«Ամոթ է, բավական է ծառայեք թուրք շահերը սպասարկողներին»։
«Ամոթ ԵՊՀ֊ին, որ այս կարգի էժան քայլերի է գնում»։
«Ստում եք, ամոթա, որ ԵՊՀ պարբերաբար ստում է»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ փակ դռների հետևից ուսանողներն ողջունում են ակցիայի մասնակիցներին
- ԵՊՀ-ի ուսանողության ընդամենը 15%-ն է մասնակցել դասերին. «Հայաստան» դաշինք
- ԵՊՀ-ում դատարկ լսարաններ են։ Ուսանողները մասսայաբար միացել են դասադուլի կոչին. Քրիստինե Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան