Երևանն արդեն փողոցում է. Սաղաթելյան
«Մեր հայրենակիցներն անընդհատ միանում են մեր ակցիաներին, օրվա իշխանությանը ցույց ենք տալիս, որ իշխանությունն արդեն փողոցում է, րոպե առաջ հրաժարական տուր, գնա»,- ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ոստիկանական ողջ ուժերը կենտրոնացրել են Երևանում. «Սա այլանդակություն է։ Այսօր, կարծեմ, արդեն 250 հոգու բերման են ենթարկել, բայց չեն կարողանում, ինչքան բռնում են, այնքան շատանում ենք։ Երևանն արդեն փողոցում է, այս պահին 15-20 ուղղութամբ երթեր են։ Այլևս ամեն ինչ ավարտված է։ Պարզապես ոստիկանները հասկանան, որ չեն կարող Նիկոլին պահել ու վերջ դնեն այս ապօրինություններին»։
Նա ասաց, որ մինչև ծնկի չբերեն, չհասնեն Փաշինյանի հրաժարականին, կշարունակեն իրենց ակցիաները։
Հարցին՝ իսկ եթե հրաժարական չտա՞, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Չի կարող»։
Նրա խոսքով, երևի չեն զեկուցում, թե քանի մարդ է մասնակցում իրենց ակցիաներին, որպեսզի նոր հրահանգներ չտա։
«Ասում էին՝ ժողովուրդը չի ուզում, որ գնա։ Սա ժողովուրդ չէ՞։ Ամբողջ Երևանը, Հայաստան ոտքի է կանգնել։ Ինչքա՞ն կարող են ճնշել»։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև ակցիայի մեկնարկը նկատեցինք երեք անձանց, զգուշացրեցինք՝ սադրիչներց զգույշ լինել. Բաբկեն Հարությունյան
- Ապօրինաբար ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամներ. Բաբայան
- «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան
- Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան