Իշխանության հետ երկխոսելու, բանակցելու մեկ օրակարգ կա, դա Նիկոլի հեռացումն է. Իշխան Սաղաթելյան
Երկխոսելու, բանակցելու մեկ օրակարգ կա, դա Նիկոլի հեռացման օրակարգն է։ Այս մասին ասուլիսում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե պատրաստ են ընդդիմության հետ բանակցել, բայց դա պետք է լինի Ազգային ժողովում, այլ ոչ թե փողոցում։
Հարցին, թե ՔՊ-ական պատգամավորները գրում են, որ ընդդիմությունը վերադառնալու է խորհրդարան և ինչպես են իրենց աչքերի մեջ նայելու, ինչ պատասխան են տալու իրենց ասածների համար, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ այս կյանքում պետք է իր արածների համար պատասխան տա։
«Ճիշտ են ասում, ժամանակն ամեն մեկին իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։ Հիմա ես ի՞նչ պատասխանեմ այդ «դուխով գլխարկներին», տանից դուրս չեն գալիս, պադվալներում ման են գալիս, ոստիկանական զորքերով պտտվում են։ Դուք Նիկոլի այսօրվա «մահվան շարասյունը» տեսե՞լ եք։ Այդ շարասյունը շարունակում է պահել՝ քաղաքացուն օրը ցերեկով սպանելուց հետո, այսօր արդեն մի քանի անգամ կրկնապատկել է, դրանց ես ի՞նչ անդրադառնամ։
Ես կրկնում եմ՝ ՔՊ-ն դեռ ունի շանս չկիսելու Նիկոլի արյունոտ և դավաճան պատասխանատվությունը, քանի որ նրանց մի մասը այդ որոշումների մասին տեղյակ չի եղել, իրենք պարզապես գերի են Նիկոլի ձեռքում։ Մենք պատրաստ ենք իրենց ազատել գերությունից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը հայտնեց, թե՝ Ալիևը նույնպես անհանգստացած է ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներից։ Նրա գնահատմամբ՝ դա բնական է, քանի որ իրենք պայքարում են, որ Ալիևն ու Փաշինյանը չորոշեն Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը։
«Ժողովրդի մի ստվար հատված ոտքի է կանգնել, ակնհայտ է, որ Նիկոլը երկիրը զիջումների տանելու մանդատ չունի, և մեր գլխավոր խնդիրն է մարդկանց դուրս բերել փողոց՝ կանխելու երկիրը հանձնելու գործընթացը։ Եթե ժողովուրդը դուրս գա, ապա այս հրապարակն է որոշելու՝ ովքեր են լինելու հաջորդ իշխանությունները։ Մենք ենք մեր ճակատագրի տերը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ այսօր իշխանական ուժերը, մանդատով, թե առանց մանդատ, դեռ առաջ են տանում իրենց գործերը.
Այսօր Վիեննայում տեղի կունենա Ռուբինյան-Քըլըչ երրորդ՝ «ներկայացուցչական» հանդիպումը
ԱԺ-ն 64 ՔՊ պատգամավորով սկսեց նիստը՝ առանց հարցերի, քննարկումների, «բոլորով կողմ»-ով
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Այսօր ժամը 19։00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում
- Ակնհայտ է, որ սև բերետավորները ղեկավարվում են ինչ-որ խմբերի կողմից. Իշխան Սաղաթելյան
- Փակ է Երևան-Արտաշատ մայրուղին
- Ամերիկյան համալսարանի ուսանողները միացել են ցուցարարներին
- Իշխան Սաղաթելյան. Վերջնական պետք է ցույց տանք, որ այս դավաճան իշխանությունը մանդատ չունի և րոպե առաջ պետք է հեռանա
- Մեքենայից իջած քաղաքացին՝ ոտքերն Արցախում թողած տղաներին. Գնա´ Ղարաբաղ, փակող էիր, թուրքի դեմը փակեիր
- Ժողովուրդն է պահանջատերը և անհնար է ժողովրդի պահանջը չկատարել. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին