Նիկոլը հույսը դրել է խուժանների վրա․ Իշխան Սաղաթելյան
Այսօր Երևանում շուրջ 30 փողոց է փակ եղել , ինչպես նաև միջհանրապետական մի շարք ճանապարհներ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեր մարզային բնակչությունը ՝ արձագանքելով մեր կոչին այսօր ՀՀ ամբողջ տարածքում իրականացրել են բողոքի և անհնազանդության ակցիաներ՝ Սևանում Հրազդանում, Չարենցավանում, Ապարանում, Գյումրիում, Արարատում, Վայքում և այլուր։ Գրեթե ամբողջ հանրապետությունում մեր քաղաքացիները դուրս են եկել փողոց»,- հայտնեց Սաղաթելյանը։
Քաղաքական գործիչը նաև տեղեկացրեց, որ Երաևանում ակցիաներ իրականացնելու ժամանակ բերման են ենթարկվել 250-ից ավելի քաղաքացիներ։ Նրանք այժմ ազատության մեջ են։
Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ Երևանում այսօր փողոց են փակել պատերազի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները՝ սայլակներով։
«Սա բացառիկ երևույթ է և սա հստակ ուղերձ է»,- հավելեց նա։
Նա նաև նշեց, որ քաղաքացիական հագուստով անձիք բռնություն են գործադրել ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ։
«Այլևս ոստիկանական ուժերը չեն հերիքում։ Նիկոլը հույսը դրել է խուժանների վրա։ Նիկոլ առանց այդ էլ վիճակդ շատ ծանր է, նոր քրեական գործեր մի շալակիր։ Վիճակդ ավելի մի բարդացրու, նոր ապօրինությունների մի դիմիր։ Մեկ անգամ ևս ասում եմ՝ այդ խելագարի հրահանգները մի կատարեք, յուրաքանչյուրդ հատ-հատ պատասխան եք տալու»- շեշտեց պատգամավորը։
Նա նաև նշեց, որ եղել են տարբեր բուհերում, որտեղ արձնագրել են՝ լսարանները 90 տոկոսով դատարկ են եղել։
Լսարաններում նաև հանդիպել են «Զարթնիր, Լաո» գրառմանը։
Իշխան Սաղաթելյանը նաև ներկաներին առաջարկեց այսօր ևս իրականացնել քայլերթ՝ Երաևնի փոքր կենտրոնի փողոցներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան