Եթե պատերազմ լինի, Նիկոլով է լինելու․ Իշխան Սաղաթելյան
«Ասում են՝ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, ապա Ալիևը կջղայնանա ու պատերազմ կլինի։ Ժողովուրդ ջան, խաբում են Ձեզ, պատերազմով փորձում են վախեցնել։ Պատերազմ կլինի,եթե Նիկոլը մնա իշխանության, քանի որ Ալիևին տված խոստումներ ունի, ինքը կզել ա թուրքի առաջ, կամ պետք ա իր խոստումներն իրականացնի կամ տանելու են նոր պատերազմի, որպեսզի պատերազմով հանձնեն, հետևաբար՝ Ձեզ խաբում են։ Եթե պատերազմ լինի, Նիկոլով է լինելու։ Վստահ ասում եմ, եթե Նիկոլը գնա, իրավիճակն այլ է լինելու։ Դուք Ալիևին խոստում եք տվել, բայց այս ժողովրդի կողմից մանդատ չունեք, որքան հնարավոր է շուտ նետվեք գրողի ծոցը»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում քայլերթից հետո շարունակվող հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով մեկ այլ շահարկվող հարցին, թե Նիկոլը, որ գնա , ի՞նչ է լինելու, Սաղաթելյանն արձագանքեց․
«Նախ որ Նիկոլը գնա, լավ է լինելու։ Բայց ինչպիսի՞ Կառավարություն է ձևավորվելու։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ Նիկոլին հեռացնելուց հետո ձևաավորվելու է «Ազգային համաձայնության» կառավարություն, որը լինելու է ժամանակավոր։ Չի լինելու որևէ կուսակցության, անհատի կառավարություն, չի լինելու Դաշնակցական, Հանրապետական, Քոչարյանական կամ որևէ մեկի կառավարությունը, լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարութթյուն»։
Պատգամավորի խոսքով՝ այդ Կառավարությունում չեն լինելու նախկիններ ու ներկաներ, «սևեր ու սպիտակներ», լինելու են կարող մարդիկ, որոնք երկիրն այս վիճակից դուրս են բերելու։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պատերազմ չենք ուզում, բայց առավել ևս՝ գաղթականի ցուպը չենք ուզում․ Տոնոյան
- Արթուր Վանեցյանը միացել է քայլերթին
- Նիկոլը հույսը դրել է խուժանների վրա․ Իշխան Սաղաթելյան
- Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
- Ֆրանսիայի հրապարակում երգում է Սիրուշոն
- Իշխան Սաղաթելյան. Ընդհատում ենք հանրահավաքը, տեղադրում ենք վրաններ ու վառարաններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան