Կոնկրետ ցուցումով եկան հենց ինձ բերման ենթարկելու, այդպես էլ ասացին. Լևոն Քոչարյան
«Այսօր մեր խաղաղ ակցիայի ընթացքում կոնկրետ ցուցումով եկան հենց ինձ բերման ենթարկելու, այդպես էլ ասացին։ Ինձ բերման էին ենթարկել ապօրինի, իբր օրինական պահանջներին չենթարկվելու համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ում այսօր առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել փողոց փակելու համար։
Նա նշեց, որ արդեն ազատ է արձակվել և գտնվում է Ֆրանսիայի հրապարակում։
«Ամեն ինչ լավ է, այս պայքարը ենթադրում է նաև նման բաներ, բոլորս պետք է պատրաստ լինենք։ Այլ կերպ չի լինում։ Սա ուղղակի ցույց է տալիս, թե այս մարդիկ ինչ սարսափած են, քանի որ օր-օրի այս շարժումը ավելի մեծ թափ է առնում Հանրապետության տարբեր վայրերում։ Սա անում ենք մեր երկրի, մեր երեխաների, մեր ապագայի, մեր հայ մնալու համար։ Այնպես որ պայքարը շարունակվում է։
Կարևոր է այսօր ժամը 19։00-ին գալ ու մասնակցել մեր հավաքին Ֆրանսիայի հրապարակում։
Կարծում եմ՝ հաջողությունը մոտ է»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին