Հռոմի պապը հայտարարել է Ռուսաստան մեկնելու և Պուտինին հանդիպելու պատրաստակամության մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկելու Ուկրաինայում կարգավորման հարցը։
«Պատերազմի մեկնարկից 20 օր անց ես խնդրեցի կարդինալ Պիետրո Պարոլինին հաղորդագրություն ուղարկել Պուտինին և հայտնել, որ ես պատրաստ եմ մեկնել Մոսկվա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին Corriere della Sera թերթին ասել է պոնտիֆիկոսը, իսկ հոդվածը հրապարակվել է երեքշաբթի օրա։
«Մենք դեռ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել, թեև ես մտավախություն ունեմ, որ Պուտինը չի կարող և ներկա պահին չի անցկացնի այս հանդիպումը»,-հավելել է նա։
Ֆրանցիսկոսն ասել է, որ «առայժմ Կիև չի գնա»։ «Ես ուղարկել եմ կարդինալներ Միքայել Չեռնիին և Կոնրադ Կրայևսկուն, որոնք այնտեղ են գնացել չորրորդ անգամ: Բայց ես զգում եմ, որ պետք չէ գնալ: Նախ պետք է գնամ Մոսկվա և հանդիպեմ Պուտինի հետ»,-ասել է Վատիկանի ղեկավարը:
Նա հավելել է, որ իր հանդիպումը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ պետք է կայանար հունիսի 14-ին Երուսաղեմում։ Ինչպես ավելի վաղ ասել էր պոնտիֆիկոսը՝ Վատիկանի դիվանագիտական առաքելությունը հասկացել էր, որ «այս պահին հանդիպումը կարող է մեծ շփոթության հանգեցնել»: Նա իր հարաբերությունները Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ «շատ լավ» է որակել։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան մեղադրել է Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու մեջ
- Էրդողանի կարծիքով՝ Պուտինը և Զելենսկին Թուրքիայում են որոշում կայացնելու Արևելյան Ուկրաինայի վերաբերյալ
- Ուկրաինայում ձերբակալվել է բելառուսական երկաթուղու 51 ցիստերն
- Ուկրաինայի զինուժերը գնդակոծել են ՌԴ-ի Բրյանսկի շրջանի սահմանային անցակետը
- Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը Լվովից վերադարձել է Կիև
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինային ԱՄՆ-ից և ԵՄ-ից մատակարարված խոշոր խմբաքանակի զենքի ոչնչացման մասին
- Ուկրիանայի ԱԳՆ. Ղրիմի միացումը ՌԴ-ին ժողովրդավարության և ողջամտության հետ որևէ առնչություն չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան