ԿԲ նախագահը խոսում է դրամի ամրապնդման մասին
«Ցանկացած երևույթի մասին խոսելուց, կամ կանխատեսելուց առաջ պետք է հղում անենք հիմնարար հարցերին, թե ինչո՞վ է պայմանավորված արտարժույթի փոխարժեքի վարքագիծը»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում կան միջազգային այցելուներ, և նրանց չեն դասակարգում որպես զբոսաշրջիկներ, քանի որ դրա համար բավարար տեղեկատվություն չկա:
«Մարդիկ ժամանել են ՀՀ և մեծացել է արտաքին պահանջարկը: Կա աճ նաև ծառայությունների նկատմամբ, ինչը ենթադրում է, որ դրանք դարձել են արտահանելի»,-հայտնեց ԿԲ նախագահը և բացատրեց, որ եթե այդ մարդիկ օգտվում են հանգստի կամ ժամանցի ծառայություններից և վճարում են, ապա այն վճարային էքսպորտի աճի է բերում:
Նրա խոսքով՝ Հայաստանում այս պահին կա արտարժութային միջոցների առաջարկի առաջանցիկ աճ պահանջարկի նկատմամբ, որն էլ հանգեցրել է դրամի ամրապնդման:
Ըստ Մարտին Գալստյանի՝ պետք է պարզել, թե այդ երևույթն ինչքանով է հիմնարար է և այն մարդիկ որոնք ժամանել են ՀՀ, ինչքն են պլանավորում մնալ Հայաստանում և ինչ կլինի նրանց վարքագիծը, որից հետո նոր կարելի է կանխատեսել արտարժույթի փոխարժեքի դինամիկան::
Հայտնելով, որ Հայաստանում արտարժույթի փոխարժեքի ազատ լողացող շուկա է գործում՝ գլխավոր դրամատան ղեկավարը ասաց, որ զերծ կմնա կանխատեսումներից, թե երբ արտարժույթի արժեքը կբարձրանա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան