Սրիկա լինելու հրաման չի լինում, դա էություն է․ Մհեր Մկրտչյան
«Կարմիր և սև բերետավոր տղաներ, երևի մտածում եք, որ վաղը գալու է մի օր և դուք կարող եք նայել պարզ աչքերով ու ասել ՝ «դե հրաման էր»։ Հիասթափեցնեմ ձեզ՝ սրիկա լինելու հրաման չի լինում, դա էություն է»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում քայլերթից հետո շարունակվող հանրահավաքի ընթացքում ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
Ռեժիսորի համոզմամբ՝ Նիկոլը շատ լավ զգում է հեղափոխության հոտը։
«Հիմա լավ զգում է, որ ստերի, երկիրը կործանելու, մանիպուլացիաների, պոպուլիզմի և ամեն ինչի վերջը գալիս է, մոտենում է, և դրա պատճառը դուք եք։ Ես ընդամենը ռեժիսոր եմ և մասնագիտությունս թույլ է տալիս լինելու վատ հռետոր։ Այդ պատճառով քիչ կխոսեմ։ Մենք ընտրության առաջ ենք, պարզ ընտրություն՝ մնալ տանը թրքանալ, փոքրանալ և օրերից մի օր դառնալ փոքրիկ քաղաք-պետություն, երևի ինչ-որ մի երկրի կազմում, կամ դուրս գալ փողոց և վերջ տալ թուրքերի կողմից սիրված այս իշխանությանը»,- ասաց Մկրտչյանը։
Ռեժիսորը նաև հարց հնչեցրեց, թե հանուն նրա, որ մեր երեխաները լինեն հայ, մեծանան և ապրեն Հայաստանում, արդյո՞ք պատրաստ ենք չկոտրվել ու չհիասթափվել։
Ի նշան համաձայնության ներկաները բարձր ծափահարեցին։
Ամփոփելով խոսքը, Մկրտչյանը նշեց, որ անկեղծ հավատում է՝ դավաճանների վերջը մոտենում է։
Հարակից հրապարակումներ`
- Այո՛, լրատվամիջողները պետք է աշխատեն առանց ահաբեկման ենթարկվելու․ Թագուհի Թովմասյան
- Նիկոլը հույսը դրել է խուժանների վրա․ Իշխան Սաղաթելյան
- Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը