Շվեդիան ուժեղացնում է պաշտպանությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով
Ուկրաինայի իրադրությունը զգալի հետևանքներ կունենա Շվեդիայի համար, պաշտպանական բյուջեն կմեծանա հնարավորինս արագ, անվտանգության հարցերը ներառում են նաև ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության շուրջ քննարկումները: Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Անվտանգության իրավիճակը պահանջում է էլ ավելի մերձեցում ինչպես բալթյան պետությունների, այնպես էլ ԵՄ-ի և տրանսատլանտյան գործընկերների հետ: Մենք պետք է հարմարվենք այդ նոր պայմաններին, ամրապնդենք մեր պաշտպանությունը, Մենք արագացնում ենք այդ գործընթացը։ Ինչպես Գերմանիան, մենք ևս հնարավորինս շուտ կավելացնենք մեր պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը»,-ասել Է Շվեդիայի վարչապետը՝ հավելելով, որ Ուկրաինայի ռազմական հակամարտությունը «զգալի հետևանքներ կունենա ինչպես մեր երկրների, այնպես էլ Ռուսաստանի համար»:
Նա հավելել է, որ Շվեդիայի պաշտպանունակության ամրապնդման հարցերը ներառում են նաև «քննարկում ՆԱՏՕ-ի ապագա անդամակցության և առկա այլ տարբերակների մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում