Ռուբեն Մելիքյան. Ի՜նչ ասեմ։ Ամոթ Վաղարշյանին
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է.
«ԱԺ դիմաց քպ-ական պատգամավորների լուսանկարներով ուսապարկեր տեղադրելը՝ որպես «խորհրդանշական բողոքի ակցիա», համարվել է ՀԱՆՑԱՆՔ՝ «ծանր վիրավորանք», և 11 անձ բերման է ենթարկվել։ Շուտով կհարուցվի քրեական գործ։ Ահա՛ ձեզ ՍԴ խայտառակ որոշման արդյունքը։
Ի՜նչ ասեմ։ Ամոթ Վաղարշյանին - հենց նա էր զեկուցող դատավորը։ Մնացածը կասեմ այդ անձին դեմ առ դեմ տեսնելիս։ Իսկ որոշմանը կողմ քվեարկած մյուս 4 դատավորներին անգամ ամոթանք տալն է շռայլություն։
ՀԳ. Ջերմ ողջույններս «խոսքի ազատության ջատագով» տիկին դեսպանին»։
Ավելի ուշ նա հրապարակել է նաև զեկուցագիրը.
«Իմ շատ գործընկերներ ինձ չհավատացին, որ «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում՝ «ուսապարկերի» պատկերներներով ուսապարկերով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացնելու համար։
Չեք հավատում՝ վ… վախենամ ստիպված եք հավատալ։ Ահա՝ զեկուցագիրը։
Ի դեպ, զեկուցագիրը ստորագրող ոստիկանի անունը դեռևս փակել եմ, որպեսզի այդ մարդու հետ մի հատ խոսեմ՝ նոր տեղադրեմ։ Էս մեկն էլ թող էսպես լինի։
Ի դեպ -2, տեղում ոստիկանները պարզաբանեցին, որ մարդկանց բռնել են «տարածքը աղտոտելու համար»։ Բայց փաստորեն զեկուցագրում ուրիշ բան են գրել։ Դա ինքնին լուրջ խախտում է։
Ի դեպ - 3, բոլոր բռնվածները ազատ արձակվեցին։
Ի դեպ - 4, «ջերմ ողջույններս» էն մյուս տիկին դեսպանին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին