Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Լոռու մարզկենտրոնից մայարաքաղաք եկող ճանապարհը։
«Առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկում են նրանք։
Ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքին կա Մամիկոն Ասլանյանի լուսանկարը, որը ամիսներ շարունակ պահվում է կալանքի տակ։
«Մեր բողոքի ակցիան ուղղված է մեր փոքր հայրենիքը՝ Վանաձորը պահպանելուն, որտեղ կես տարուց ավելի հակասահմանադրական կարգեր են հաստատված։ Մեր ակցիայի նպատակն է պահպանել մեր հայրենիքը, Արցախը։ Վանաձոր, ոտքի»,-հայտարարեցին նրանք, ապա պահանջեցին «Ազատություն Մամիկոն Ասլանյանին»։
Վահե Դոխոյանն ասաց, որ իրենք կարող են ժամեր շարունակ ճանապարհը փակ պահել, քանի որ մարզի ոստիկաններին գործուղել են Երևան։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. «Սրանք Սևանի ոստիկանների հետ հավասար քաշքշում են մեզ»
- Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
- ԵՊՀ փակ դռների հետևից ուսանողներն ողջունում են ակցիայի մասնակիցներին
- Մինչև ակցիայի մեկնարկը նկատեցինք երեք անձանց, զգուշացրեցինք՝ սադրիչներց զգույշ լինել. Բաբկեն Հարությունյան
- Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
- Երկրորդ գիշերը Ֆրանսիայի հրապարակում. անհնազանդության ակցիաները շարունակվում են