Պապուաշվիլին արձագանքել է Ուկրաինայի մեղադրանքներին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաաշվիլին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հրապարակած հայտարարությունը «անլուրջ» է որակել՝ նշելով, թե պատերազմի ժամանակ կարևոր է, որ գերատեսչությունները չկորցնեն իրենց «լրջությունը»։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
«Ցավոք, նման անլուրջ մեղադրանքները կորցրել են նման հայտարարությունների արժեքը, նման հայտարարությունների հաճախականությունն արդեն ավելացել է, և դա ոչ մի ազդեցություն չունի՝ ո’չ հասարակական, ո’չ փորձագիտական շրջանակներում, և նույնիսկ ընդդիմությունը դրանք լուրջ չի ընդունում։ Նման հայտարարություններն անլուրջ են, քանի որ առանց որևէ ապացույցի նման մեղադրանքներ են հնչում Վրաստանի հասցեին»,- ասել է Պապուաշվիլին։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է հրապարակել Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու և ուղիներ գտնելու փորձի մասին։ Նշվում է, որ Մոսկվան փորձում է նվազեցնել պատժամիջոցների ազդեցությունը այլ երկրների միջոցով և բանակցություններ է վարում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ռուսական արտադրանքը միջազգային շուկա վերաարտահանելու շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան