«Փաստ». Մինչև տեսնեն՝ ինչ է լինում
«Փաստ» թերթը գրում է.
«Որքան բողոքի ակցիաները ավելի մեծ թափ են ստանում, այնքան ջղագրգիռ են դառնում քպականները: Նրանցից ոմանք ընդդիմության ու ակցիաներին մասնակցող քաղաքացիների մասին այնպիսի բառապաշար են կիրառում, որ նույնիսկ «ծանր վիրավորանք» հոդվածը կարող է քիչ լինել:Սակայն ուշագրավ է, որ «ավանգարդում» ընդամենը 10-15 քպականներ են, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց «հունանավետիսյանությամբ»՝ հանուն Նիկոլ Փաշինյանի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, խմբակցության մեծամասնությունը պարզապես աշխատում է առայժմ ստվերում մնալ, մինչև տեսնեն՝ ինչ է լինում։Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ընդամենը մեկ ժամ անց ՔՊ խմբակցության մոտ 40 պատգամավոր պատրաստ է ընտրել ընդդիմության առաջարկած թեկնածուին:
Երեկ էլ մեր քպական աղբյուրը փոխանցեց, որ հանրահավաքի և ակցիաների ժողովրդականությունից Փաշինյանն ու իր շրջապատը տագնապի մեջ են, ինչի պատճառով քպականներն արդեն միջնորդներ են փնտրում ընդդիմադիրների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան