Քիմ Քարդաշյանը Met Gala-ի ժամանակ կրել է Մերիլին Մոնրոյի պատմական զգեստը
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում շոու բիզնեսի հայտնի աստղերի մասնակցությամբ կայացել է Met Gala ամենամյա միջոցառումը, որին երիտասարդ ընկերոջ հետ մասնակցել է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:
Met Gala-ի մասնակիցները գիտեին, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը վերջինն են լինելու կարմիր գորգի վրա։ Ինչպես հայտնում է The Hollywood reporter-ը, Քարդաշյանին հաջողվել է զարմացնել երկրպագուներին։ Նա կարմիր գորգին է հայտնվել դերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյի հանրահայտ զգեստով, որը նրա կրել էր 1962-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու տարեդարձը շնորհավորելիս:
Միջոցառման ընթացքում լուրեր են տարածվել, որ սա Մոնրոյի զգեստի պատճենը չէ, այլ նրա իսկական զգեստը:
Սա հաստատել է նաև Vogue-ը։ Իսկապես, ցանկանալով հարգել Մոնրոյին և ամերիկյան նորաձևությունը Met Gala-ում, Քարդաշյանը կապ է հաստատել Օռլանդոյի «Ռիփլիի» թանգարանի հետ՝ զգեստի ներկայիս սեփականատերերի հետ, որ այն վերցնի։ Զգեստը վերջին անգամ աճուրդի էր հանվել 2016 թվականին և վաճառվել ռեկորդային 4,8 միլիոն դոլարով Լոս Անջելեսի Julien աճուրդում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան