Մենք պատերազմ չենք ուզում, բայց առավել ևս՝ գաղթականի ցուպը չենք ուզում․ Տոնոյան
«Սիրելի հայրենակիցներ, գյուղացիներ, ինժեներ, ուսուցիչ, միացե մեզ։ Մեր վերքերը դեռ արնածոր են, մեր տղաների հիշատակը ոտնահարվում է։ Ղարաբաղը մենակ է,մենք պետք է լինենք Ղարաբաղի կողքին, հայի ,արցախցու կողքին»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում քայլերթից հետո շարունակվող հանրահավաքի ընթացքում հայտարարեց ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։
Անդրադառնալով, ընդդիմությանը պատերազմ հրահրելու մեջ մեղադրանքներին, Տոնոյանն ասաց․
«Ո՞վ է պատերազմ հրահրում։ Այստեղ զոհվածի ծնողներ են, իրե՞նք են ուզում պատերազմ, որ մնացած որդիներին կորցնեն։ Հադրութեցինե՞րն են ուզում պատերազմ, թե՞ ես և իմ ընկերները, որ բազումներին կորցրեցինք մեր ձեռքերի վրա։ Սիրելի ժողովուրդ, մենք պատերազմ չենք ուզում, բայց առավել ևս ՝ գաղթականի ցուպը չենք ուզում։ Գաղթականի անպատիվ, խեղճ ու կրակ ցուպը չենք ուզում։ Մենք զենք ենք ուզում լինի մեր ձեռքին, որովհետև զենքով պետք է թելադրենք խաղաղությունը։ Զենքով և բանակ ունենալով է ազգի խաղաղություն ունենալու գրավականը»։
Նրա պնդմամբ՝ պայքարն ապագայի համար է․ «Պինդ եղեք, երեք օրից հաղթանակ ենք տոնելու»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը հույսը դրել է խուժանների վրա․ Իշխան Սաղաթելյան
- Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
- Ֆրանսիայի հրապարակում երգում է Սիրուշոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան