Փակ է Երևան-Արտաշատ մայրուղին
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևան-Արտաշատ մայրուղին։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված ճանապարհի այդ հատվածում։ Քաղաքացիների հետ ճանապարհը փակել է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ճանապարհը փակելուց հետո Արարատի մարզի քաղաքացիները քայլերթով գալիս են Երևան՝ Ֆրանսիայի հրապարակ։
Երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր փակելու են փողոցներ ոչ միայն Երևանում, նաև մարզերում։ Արդեն մարզային մի շարք մայուղիներ քաղաքացիների կողմից փակված են։ Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան», «առանց թուրքի Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Փակ է Վանաձոր-Ալավերդի ճանապարհը
- Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը
- Մեքենայից իջած քաղաքացին՝ ոտքերն Արցախում թողած տղաներին. Գնա´ Ղարաբաղ, փակող էիր, թուրքի դեմը փակեիր
- Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
- Վաղը փակում ենք նաև մարզային ճանապարհները. Սաղաթելյան