Փորձագետի խորհուրդը. Ինչպե՞ս պաշտպանել տելեգրամյան ալիքները կոտրելուց
Քաղաքական բուռն զարգացումների ժամանակ լարվածությունը տեղափոխվում է սոցցանցեր։ Panorama.am-ի խմբագրությունն այսօր տեղեկություն ստացավ, որ փորձում են կոտրել ընդդիմադիր գործիչների տելագրամի ալիքներ։
Ու քանի որ վերջերս օգտատերերի մեծ հոսք եղավ ֆեյսբուքից դեպի տելեգրամ, անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից Panorama.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ է պետք անել տելեգրամյան ալիքները տարատեսակ հարձակումներից ու կոտրելուց պաշտպանելու համար։
Փորձագետի խոսքով, Տելեգրամը կոտրելու մի լուրջ հնարավարություն կա։
«Գողանում են Տելեգրամի ադմինի հաշիվը՝ սմս հաղորդագրությունը կորզելով։ Այսինքն SIM քարտի կլոն են սարքում, տալիս են վերականգնում նոր հեռախոսի վրա։ Տելագրամից ուղարկված հաղորդագրությունը գնում է նոր SIM քարտին, ինչի շնորհիվ կարողանում են հաշիվը տանել, գողանալ»,-նկարագրեց փորձագետը։
Մարտիրոսյանն ասաց, դրանից պաշտպանվելու ձև կա. պետք է միացնել երկփուլային վավերացում։
«Պետք է կարգավորումներում միացնել two-factor authentication, ապա գաղտանաբառ դնել։ Այդ դեպքում սմս-ի կոդը բավարար չէ հաշիվը գողանալու համար, պետք է գաղտնաբառն էլ իմանան։ Եթե գաղտնաբառն ունիկալ է, դյուրին չէ, ոչ ոք չի կարող հաշիվը գողանալ»,-մանրամասնեց Մարտիրոսյանը՝ հատուկ ծառայությունների կողմից թիրախավորված քաղաքացիներին խորհուրդ տալով գաղտնաբառեր դնել նաև Signal-ի ու WhatsApp-ի վրա։
Փորձագետը նշեց՝ պետք է ամեն ինչ անել, որ բանը չհասնի կոտրելուն, հակառակ դեպքում Տելեգրամի հաշիվը վերականգնելը բավականին բարդ է։
«Կոտրողները բավականին խելացի են, հաշիվը գողանալուց հետո իրենք են two-factor authentication-ը միացնում։ Պետք է դիմել support-ին, բայց կարծում եմ վերականգնելը կլինի բարդ ու երկարատև գործընթաց։ Ավելի լավ է՝ բանը դրան չհասնի»,-ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան