Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Պետդումայի 75 պատգամավորների նկատմամբ
Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել Պետդումայի պատգամավորների նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Ավստրալիայի ներքին գործերի նախարարության՝ չորեքշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշված է, որ Ավստրալիայի կառավարության ինքնավար պատժամիջոցները սահմանվել են Պետդումայի 75 պատգամավորների, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 20 նախարարների և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության 12 նախարարների նկատմամբ: Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում հայտնվել է ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը։
Մինչ օրս Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 700 քաղաքացիների, այդ թվում՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև առանցքային նախարարների նկատմամբ:
Տնտեսական սահմանափակումներ են հայտարարվել ռուսական մի շարք խոշոր ձեռնարկությունների և կազմակերպությունների դեմ, ներառյալ զենքի և բաղադրիչների, նավթի և գազի արդյունահանման համար հումքի և սարքավորումների, ինչպես նաև ռուսական էներգիայի, զենքի և բաղադրիչների ներմուծման արգելքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան