Գյումրին թալանած այս զառամյալին բացատրեք, որ փողոցները փակում են պատերազմի մասնակիցները. Բաբայանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրառմամբ անդրադրձել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։
«Աղետի ժամանակ Գյումրին թալանած այս զառամյալին բացատրեք, որ փողոցները փակում են պատերազմի մասնակիցները, պատերազմում հաշմանդամ դարձածները (անվասայլակներով), ինչպես նաև եռամսյա հավաքներից վերադարձածներն ու վաղը նոր եռամսյա հավաքի մեկնողները:
Այ դուք, որ մեզ ուղարկելով սահման մեր թիկունքում հայրենիք եք թուրքին նվիրում, շուտով կհաշվառվեք ԱԱԾ-ի կողմից որպես պետական դավաճաններ»,-գրել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ գրել էր.
«Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։
Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան