Ալիևը անկեղծանում է վատ բաներով՝ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է»
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հորադիզից մինչև Հայաստանի սահման երկաթուղու շինարարությունն արդեն ընթացքի մեջ է՝ վստահ եմ, որ հաջորդ տարի այն ամբողջությամբ շահագործման կհանձնվի։ Այն շատ հարմար ենթակառուցվածք կլինի»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի շրջանակներում արագացված տեմպերով իրականացվում է Հորադիզից Զանգելան չորս եւ վեց շերտանոց ճանապարհների կառուցումը»։ Նրա խոսքով, այս ճանապարհի փուլային շահագործման հանձնումը կսկսվի 2023 թվականին։
Ալիևն ընդգծել է, որ Զանգելանի շրջանով անցնող երկաթուղին ու ավտոմոբիլային ճանապարհները «Զանգեզուրի միջանցքի շրջանակում ապագայում ոչ միայն Ադրբեջանի հիմնական մասը կկապեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև նոր ճանապարհ կդառնան միջազգային բեռնափոխադրումների համար»։
Բացի այդ, ասել է Ադրբեջանի նախագահը, «Զանգելանից Կուբաթլի, ինչպես նաև Կուբաթլիից Լաչին բազմաշերտ ճանապարհ է կառուցվում»։
Ալիևն հայտնել է, որ այս տարի շահագործման կհանձնվի Զանգելանի միջազգային օդանավակայանը ու ասել, որ «ապագայում մենք Զանգելանը տեսնում ենք որպես միջազգային տրանսպորտային ու լոգիստիկ կենտրոն»։
Հիշեցնենք, որ քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը ֆեյսբուքի իր էջում օրեր առաջ գրել է.
«Կրկնեմ՝ 11 օր առաջ Մեղրու տարածքում ՀՀ բնակչության վճարած հարկերով սկսվել է թյուրքական միջանցքի կառուցումը։ Սա այն ռազմատուգանքն է, որ կոլաբորացիոնիստները վճարում են թուրքերին 2021 թ. փետրվարին ԳՇ դեպքերի ժամանակ իրենց իշխանության պահելու դիմաց։
Հիմա պայքարի դուրս չգալը նշանակում է համաձայն լինել այս ստորացմանն ու հայաստանաքանդությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Պայքարի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հասցնում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին
- Էդգար Էլբակյան. Ինչ է պակասում շարժմանն ու ինչի՞ց խուսափել
- 11 օր առաջ Մեղրու տարածքում ՀՀ բնակչության վճարած հարկերով սկսվել է թյուրքական միջանցքի կառուցումը.Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյան. Ոչ մի միջազգային հանրություն չկա
- Ընդդարմությունն ու ի՛ խանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան