Շուրջ 10 ուղղություններով անհնազանդության ակցիաներ են. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով, փողոցներ փակելով շարժում են Մաշտոցի պողոտայով։
«Այսօր առավոտից մեր հայրենակիցները ողջ մայրաքաղաքում սկսել են բողոքի անհնազանդության ակցիաներ, այս պահին շուրջ 10 ուղղություններով նման քայլերթեր են իրականացվում»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս պայքարն ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի հեռացումով, Հայաստանի համար բացվելու է նոր արշալույս, քանի որ այս մարդիկ երկիրը տանում են պետականության կործանման։
«Իրենց հեռացումով Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը չի թուրքացվելու»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, ժողովրդային, լայն զանգվածային ճնշման տակ պետք է հեռացնեն օրվա իշխանությանը, այդ ընթացքի մեջ ենք, րոպե-րոպե ինչ ուզում են, դա տեղի է ունենում։
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ ժամը 15։30-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու. «Հանրահավաքին ձևակերպելու ենք մեր հանրային պահանջը՝ պահանջելով այս իշխանությունների հրաժարականը»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ առան ԱԳՆ շենքի դիմաց՝ ողջունելու պայքարին աջակցություն հայտնած դիվանագետներին
- Մեր ակցիան որևէ քաղաքական ուժի կողմից կազմակերպված չէ. Շենգավիթում կան փակ փողոցներ
- «Տեր ենք մեր հայրենիքին». քաղաքացիները փողոց են փակել
- Այսօր՝ ժամը 15․30-ին Ֆրանսիայի հրապարակում՝ Նիկոլի հրաժարականի պահանջով
- Քաղաքացիները փակել են Հաղթանակի կամուրջը
- Քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան
- Փակ է Կիևյան կամուրջը