Իշխան Սաղաթելյանը՝ դիպուկահարին. Արա, էդ զենքը ո՞ւմ վրա ես պահել
«Հարգելի ժողոուրդ, էս գլխարկով դուխովը ԱԺ-ում նորից լեզվին է տալիս։ Տեսեք սնայպերներ է շարել։ Էս է ժողովրդի վարաչպետը։ Արա, էդ զենքը ո՞ւմ վրա ես պահել»,-Բաղրամյան պողոտայում ելույթ ունենելով երթի մասնակիցների առջև հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ Փաշինյանը նախկինում հայտարարել է, թե ԱԺ շենքի բակը ժողովրդին է, դարպասներն այլևս փակ չեն լինի ժողովրդի առաջ, մինչդեռ մի քանի օր է՝ դարպասներն են ամրացնում, որ «էս մի հոգու անվտանգությունը զորքով ու սնայպերներով պահեն»։
Ի պատասխան հավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել «Նիկոլ , դավաճան», «Նիկոլ, դավաճան»։
«Նիկոլ, լսի, թե քո մասին ինչ են մտածում մարդիկ»,-հայտարարեց Սաղաթելյանը, ինչից հետո քաղաքացիները, բռունցքները վեր պարզած, սկսեցին պահանջել «Նիկոլ, հեռացիր», «առանց Նիկոլ Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Մենք մի բռունցք ենք, ուժ ենք, բայց ԱԺ շենքը գրոհելու նպատակ չունենք
- Իրեն հարգող ցանկացած երկրի վարչապետ հրաժարական կտար. Արմեն Ռուստամյան
- Այս պայքարը հնարավոր չէ կանգնեցնել. Լևոն Քոչարյան
- Իշխան Սաղաթելյանն ընթեցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան