«Ով մեր հետ չի, ինքը Նիկոլ ա»․ Իշխան Սաղաթելյան
Ըննդիմության քայլերթից հետո բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում, որտեղ համահայկական Ֆլեշ-մոբ իրականացվեց։
Ներկաները ձեռք-ձեռքի բռնած՝ բարձրացնելով վերև։ Այնուհետև շարունակվեց հանրահավաքը։
Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան սաղաթելյանն իր ելույթում ասաց, որ րոպե րոպե շատանում են։
«Երեք օր է փողոցում ենք, երթերին վերջ չկա։ Ի՞նչ պետք է անենք, որ հասնենք հաղթանակին։ Բոլորս մոտենում ու ասում ենք՝ «բայց էս շան տղեն չի գնալու», «էս իրա աթոռի համար հոգի է տալիս, իրա աթոռը հայրենիքից ավելի թանկ ա», գիտեմ ժողովուրդ ջան, դրա համար ժողովրդի մնացած հատվածին էլ պետք է հանենք փողոց ու սրան իշխանազրկենք»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նա նաև նշեց, որ Նիկոլը շուրջ 2000 ոստիկանով պաշտպանվում էր ԱԺ-ում։
Ինչ վերաբերում է ԱԳՆ-ում Արցախի դրոշը դնելուն, Սաղաթելյանն ասաց․
«ԱԳՆ-ի մոտ որոշեցինք, որ Արցախի դրոշը պետք է դնենք ԱԳՆ-ի ներսում։ Դրանով ասելով, որ դիվանագետներն ու ԱԳ օմեգայի գլխավորությամբ թող իմանան, այդ շենքը մի խնդիր ունի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դուռը փակ էր , բացեցինք, մտանք և տեղադրեցինք։ Այս պահից սկսած ձեր առջև որևէ փակ դուռ չկա»։
Անդրադառնալով «երրորդ ուժ»- ի մասով խոսակցություններին, Սաղաթելյանը նշեց, որ հարթակը բաց է բոլորի համար, թող գան և միանան պայքարին։
«Ով մեր հետ չի, ինքը Նիկոլ ա , որովհետև սա իմ կամ որևէ կուսակցության պայքար չի, ժողովրդի պայքարն է։ Հետևաբար, այս պահից սկսած,էտ Երրորդ ուժ, չորրորդ ուժ, չգիտեմ ինչ կուսակցություն, սա ժողովրդի համազգային համահայկական պայքար է»,- նշեց քաղաքական գործիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան