Առավոտից շարունակում ենք մեր անհնազանդության բողոքի ակցիաները. Սաղաթելյան
«Դուք հաղթանակին այնքան մոտ եք, որ չեք պատկերացնում։ Որ իմանաք իրենց փակ նիստերում ինչեր է քննարկվում, էդ ՔՊ-ականներն իրենց նեղ շրջանակներում քննարկում են արդեն՝ «Նիկոլին ժերտվա տանք, գոնե մենք պրծնենք»։ Դուք հաղթանակին շատ մոտ եք»,- Ֆրանսիայի հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով քաղաքացիներին։
Նա նշեց, որ նահանջ չկա, հետ քայլ չկա մինչև վերջ։
Խոսելով վաղվա անելիքների մասին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ առավոտից շարունակելու են ավելի մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաները:
«Մենք արդեն ունենք բազմաթիվ կազմակերպված խմբեր, որոնք որևէ տեղից հրահանգի չեն սպասում, 15-20 հոգով պայմանավորվեք, իրար կողք-կողքի կանգնեք։ Վաղը առավոտից շարունակում ենք մեր անհնազանդության բողոքի ակցիաները։ Այսօր ամբողջ Կենտրոն համայնքը ձեր տրամադրության տակ էր։ Պետք է մեծացնենք ու դարձնենք ամբողջ Հայաստանը։ Նիկոլն իշխանություն չունի, իշխանությունը ձերն է»,-ասաց նա։
Սաղաթելյանը կոչ արեց մարզային բնակչությանը մարզերում սկսել տեղական բողոքի ակցիաներ և ցույցեր։
Նա ներողություն խնդրեց բոլոր քաղաքացիներից, ում ճանապարհը փակում են, բայց դա անում են նաև իրենց համար։
«Այո, արյուն պետք է չթափվի։ Մեր թիվը շատանում է, րոպե-րոպե շատանում է, սրանց ռադ ենք անելու ու կառուցելու ենք մեր ուզած բարեկեցիկ, անվտանգ, ուժեղ Հայաստանը և Արցախը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ առավոտյան հանդես կգան հայտարարություններում, կոնկրետ տեղերում նաև կոնկրետ քայլեր և գործողություններ անելու, իսկ երեկոյան կրկին հանրահավաք են ունենալու։
«Սրանց հաշված օրեր է մնացել։ Խուճապի մեջ են, շատ մոտ ենք հաղթանակին»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- BBC. «Փաշինյանը վաճառում է Հայաստանը». Ինչո՞ւ են Երևանում կրկին բողոքի ակցիաներ
- «Ով մեր հետ չի, ինքը Նիկոլ ա»․ Իշխան Սաղաթելյան
- ԱԳՆ-ի մոտ ցուցարարներին թույլ չեն տալիս Արցախի դրոշը տեղադրել
- Իշխան Սաղաթելյանը՝ դիպուկահարին. Արա, էդ զենքը ո՞ւմ վրա ես պահել
- Արթուր Վանեցյան. Մենք մի բռունցք ենք, ուժ ենք, բայց ԱԺ շենքը գրոհելու նպատակ չունենք
- Իշխան Սաղաթելյանն ընթեցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը
- Արթուր Վանեցյան. Ոստիկաններն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում մեր երկրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան