Այս պայքարը հնարավոր չէ կանգնեցնել. Լևոն Քոչարյան
«Իմ շատ ընկերներ, համախոհներ, նույնիկս մարդիկ , որոնց ես չեմ ճանաչում, աջակցության նամակներ են գրել, զանգեր արել՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով միանալ մեր պայքարին»,-այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ նա անհնազանդության ակցիայի մասնակիցների հետ երթով Նոր-Նորքից քայլելով շարժվում է դեպի Կենտրոն։
Հարցին, թե արդյոք ինքն էլ այն կարծիքն է, որ ոստիկանական գործողություններն ավելի են մեծացնում պայաքարողների թիվը, Լևոն Քոչարյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ ոստիկանները փորձում են վախի մթնոլորտ սերմանել՝ բիրտ ուժ կիրառելով, բերման ենթարկելով ճնշել համաժողովրդական շարժումը։
«Սակայն տեսնում ենք, որ դա հակառակ էֆեկտն է ունենում։ Տեսնում եք քաղաքացիները ինչպես են ողջունում բոլորիս, սա հնարավոր չէ կանգնեցնել, հակառակը՝ իրենց այդ բոլոր ապօրինի գործողությունները միայն ավելացնելու են պայքարողների թիվը»,-ընդգծեց նա։
Դիտարկանը, թե, ըստ իշխանական պատգամավորների, իրենց համար դժվար կլինի ժողովրդի աջակցությունը ստանալ, Լևոն Քոչարյանն ասաց, որ բնական է, նրանք այդպես պետք է նշեն, քանի որ դրանով նաև իրենց համախոհներին են փորձում հանգստացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կոնկրետ ցուցումով եկան հենց ինձ բերման ենթարկելու, այդպես էլ ասացին. Լևոն Քոչարյան
- Բերման են ենթարկել Լևոն Քոչարյանին, իմ օգնականներին. Վահե Հակոբյան
- Իշխանությունները սարսափած են ու հասկանում են՝ այս ալիքը գնալով մեծանում է. Լևոն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան