Խաչիկ Գալստյան. Հարգելի ոստիկաններ, դուք էլ պետք է կանգնեք ժողովրդի կողքը
«Այսօր ֆանտաստիկ էներգետիկա կար քաղաքում, այսօր Երևանն իր իրական տերերի ձեռքում էր»,-ամփոփելով այսօրվա ընթացքւոմ տեղի ունեցած բողոքի երթերն ու հանրահավաքը՝ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Արցախի, Հայաստանի անվտանգության պայքարի դուրս եկած քաղաքացիների մի մեծ խումբ երթ իրականացրեցին՝ Ֆրանսիայի հրապարակից Աբովյան, Վազգեն Սարգսյան, Գրիգոր Լուսավորիչ փողոցներով, Մաշտոցի պողոտայով։ Դրան հետևեց Ֆրանսիայի հրապարակում կարճատև հանրահավաքը, երթը դեպի ԱԺ, ապա Դեմիրճյան-Պռոշյան փողոցներով վերադարձ հրապարակ։
Գալստյանի խոսքով, Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ հանրահավաքին հետևած երթի ընթացքում ոստիկաններ չեն եղել, քանի որ նրանք հազարներով մի մարդու էին պաշտպանում։
«Սա ցույց է տալիս իշխանության իրական վախերը։ Ես ոստիկաններին կրկին կոչ եմ անում, հարգելի ոստիկաններ, սպաներ, տեսնում եք, ժողովուրդը ոտքի է ելել, հարգելի ոստիկաններ, դուք էլ պետք է կանգնեք ժողովրդի կողքը»,-ասաց նա։
Գալստյանի խոսքով, ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածներին այցելելիս ոստիկանները տեսախցիկներից այն կողմ «յախա են թափ տալիս» Փաշինյանից, հորդորում են մի բան անել նրանից հնարավորինս շուտ ազատվելու համար, նույնիսկ օգտակար խորհուրդներ են տալիս։
«Ես այսօր տեսնում եմ պայքարի մասնակիցների թվում իմ ուսանողներին։ Այս պայքարը հանուն մեր հայրենիքի է, Արցախի, հանուն մեր հայկական ինքնության»,-ասաց Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- BBC. «Փաշինյանը վաճառում է Հայաստանը». Ինչո՞ւ են Երևանում կրկին բողոքի ակցիաներ
- Արթուր Վանեցյան. Մենք մի բռունցք ենք, ուժ ենք, բայց ԱԺ շենքը գրոհելու նպատակ չունենք
- Արթուր Վանեցյան. Ոստիկաններն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում մեր երկրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան