Քաղաքական 09:30 04/05/2022 Հայաստան

Ուկրաինան իրավական և բարոյական առումով ակնկալիքներ չի կարող ունենալ Հայաստանից.Հայկ Նահապետյան

Օրերս Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է տարածել, թե իբր տեղեկությունների է տիրապետում, որ  Ռուսաստանը նախատեսում է վրացական, հայկական և ադրբեջանական ապրանքների անվան տակ արտադրել սեփական ապրանքներ, այնուհետև արտահանել երրորդ երկրներ։

Այդ փաստի առիթով և Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառման գործընթացում Հայաստանից Ուկրաինայի ակնկալիքների իրավական և բարոյական կողմերի մասին Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:

Հ. Նահապետյան-Պետք է ամեն ինչ իրավական հարթության մեջ նայել: Ուկրաինան բողոքում է, որ Հայաստանում մեր օրենքներով անհատ ձեռներեցները կամ իրավաբանական անձինք, որոնք տնտեսական գործուներությամբ են զբաղվում, նման ձեռնարկություննե՞ր են բացել: Այսինքը՝ ի՞նչ օրենք է խախտվել: Որևէ օրենք չի խախտվել: Պատահական չէ, որ հետախուզությունն է նման բան ասում: Որովհետև, եթե հայակական կողմը որոշակի պարտավորություններ վերցրարծ լիներ իր վրա և խախտեր դրանք, ապա այդ ամենը հետախուզական տվյալներով և այդ հրապարակումով չէր ավարտվի, այլ նաև Ուկրաինայի դիվանագիտական կորպուսն, ինչ-որ ձևով՝ նաև քաղաքական մարմինները կարձագանքեին: Բայց հայկական կողմը ոչ մի պայմանավորվածություն չի խախտել: Վրաստանի Ազգային ժողովի նախագահն է նաև հարցում ուղարկել Ուկրաինային, որ իրենց նույնպես հանիրավի մեղադրում են մի բանի մեջ, որը Վրաստանը ևս չի արել և պահանջում են ապացույցներ ներկայացնել:

Եթե ուկրաինական կողմն ապացույցներ ունենար փաստարկված և հիմնավոր, ապա կարծում եմ քարոզչական դաշտում գործը կսկսեր հենց այդտեղից, ոչ թե՝ ընդամենը հայտարարությունից: Աշխարհը նման նախադեպեր ունի, երբ հետախուզությունը ոչ ճիշտ տվյալներ է հաղորդում ռազմաքաղաքական ղեկավարությանը, որի հետևանքով մի ամբողջ պետություն և նրա քաղաքացիներն են տուժում՝ հարյու հազարավոր զոհերով: Հիշենք օրինակ ԱՄՆ առաջին սևամորթ պետքարտուղար Քոլին Փաուելի հայտնի սրվակի շարժելը, երբ Իրաքը ՆԱՏՕ-ի կողմից փաստացի գրավվեց և հետո պարզվեց, որ Քոլին Փաուելին և ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությանը հետախուզությունը սխալ տվյալ էր տվել քիմիական զենքի առկայության մասին: Այսինքը՝ այդ հետախուզությունը հիմք չէ, բավարար չէ: Հետախոզության ասածը որևէ երկրի համար պարտադրանք չէ: Բայց կա նաև հարցի բարոյական կողմը: Իրավական կողմից նրանք չեն կարող ոչ փաստարկ բերել, ոչ հիմք, որ Հայաստանի հանրապետությունը կամ Վրաստանը խախտել են բանավոր կամ պայմանագրային պարտավորություններ:

Բարոյական կողմն այն է, որ Ուկրաինան իրեն թույլ է տալիս խառնվել մեր երկրի ներքին գործերին: Հայաստանն է որոշում, թե ինքը որ երկրի հետ ինչ հարաբերություններ կստեղծի՝ այն պայմանագրերով, որոնք Հայաստանը շուրջ 30 տարի կնքել է և որոնցով հարաբերվում է:

Ուկրաինան ոչ ավել, ոչ պակաս պահանջներ է դնում Հայաստանի առաջ, երբ Հայաստանն իր վրա նման պարտավորություն չի վերցրել: Պատժամիջոցներին Հայաստանը և Վրաստանը չեն միացել: Այդ երկու երկրների իշխանությունների որոշելիքն է, իրենք էլ որոշել են այդ ձևով:

Ուկրաինան ավելի լավ կանի զբաղվի իր ներքին խնդիրներով, ոչ թե աջ ու ձախ մատ թափ տա, թե ով ինչու չի միացել պատժամիջոցներին: Կարծես թե Երկիր մոլորակն հիմա պտտվում է Ուկրաինայի շուրջ և իրենք մտածում են, որ ցանկացած պետություն, որն իրենց չի օգնում, նվազագույնն իրենց ոչ բարեկամն է, եթե ոչ՝ հակառակորդը և թշնամին:

Ես սկզբունքորեն հասկանում եմ, որ ուկրաինական նացիստական իշխանությունների վերջը մոտենում է, այն 7 սարերի հետևում չէ, իրենք արդեն հոգեվարքի մեջ են: Բոլորին՝ ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, ԵՄ երկրներին մեղադրում է, հիմա էլ մեղադրական որոշ շեշտադրումներ է հղում Հարավային Կովկասի երեք երկրներին: Այդ հոգեվիճակն իրենց ստիպում է սեփական դժբախտությունների, պարտությունների մեջ այլ մեղավորներ փնտրել: Ասեմ, որ այն ծանոթ զգացողություն է, մենք՝ հայերս, ևս ապրում ենք այդպիսի օրեր: Սեփական սխալները բարձրաձայնելու, շտկելու փոխարեն մեր իշխանությունները մեղավորներ են փնտրում դրսում, նույնն էլ Ուկրաինայում է:

Panorama.am-Արցախյան հիմնախնդրի շուրջ տասնամյակներ շարունակ ոդեգրած կեցվածքի և հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցած դիրքորոշման ֆոնին Ուկրաինան բարոյական որևէ իրավունք ունի՞ Հայաստանից իր օգտին դիրքորոշում ակնկալելու: Առանց այն է այդքանից հետո էլ ՀՀ իշխանությունները կարծես չեզոք դիրք են գրավել այդ կոնֆլիկտում:

Հ. Նահապետյան-Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ուժային կառույցների ներկայացուցիչները, Անվտանգության խորհուրդն այսօր էլ է այդ դիրքորոշմանը: Երբ Ադրբեջանը որոշակի բարձունքներ վերցրեց Քարագլխի և Խրամորթի մոտ, Ուկրաինայում պետական մակարդակով խիստ ոգևորվեցին, թե բա ուր որ է Ադրբեջանը միգուցե ռազմական գործողություններ սկսի Արցախի դեմ, իսկ Արցախի դեմ գործողությունները նույնն է, ինչ ՌԴ-ի դեմ գործողությունները, քանի որ Արցախում բնակչության անվտանգության երաշխավորը ՌԴ խաղաղապահներն են: Նրանք հույս ունեին, որ եթե այդ գործողությունները սկսվեին, միգուցե դրանք վերածվեին Հայաստան-Ադրբեջան պատերազմի, ինչը Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացում էր նշանակելու: Խիստ ոգևորվել էին և հայտարարություն արեցին անվտանգության կառույցների ղեկավարների, ռադայի ներկայացուցիչների մակարդակով:

Ուկրաինան շարժվում է հետևյալ սկզբունքով՝ թշնամուս թշնամին իմ  բարեկամն է: Ակնհայտ է, որ Ուկրաինան 44-օրյա պատերազմում, դրանից առաջ և առ այսօր փորձում է և պաշտպանում է Ադրբեջանին: Չմոռանանք որ փետրվարի 24-ի հայտնի իրադարձություններից առաջ Ադրբեջանի նախագահը եղավ Կիևում, հանդիպեց Վոլոդիմիր Զելենսկու հետ: Ստորագրվեց հուշագիր, որով Ադրբեջանը որոշակի առումով և Ուկրաինան փոխադարձաբար, ստանձնեցին պարտավորություններ միմյանց հանդեպ՝ այդ երկրների տարածքային ամբողջականությունը խախտվելու դեպքում: Իրենք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ՄԱԿ անդամ դառնալու սահմաններով: Սկզբունքորեն Ադրբեջանը ճանաչեց նաև Ղրիմը որպես Ուկրաինայի մաս, էլ չեմ ասում Դոնեցկ-Լուգանսկի մասին: Նույն ձևով Ուկրաինան ճանաչեց Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս: Ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության վերաբերյալ էլ պայմանագիր ստորագրվեց: Նրանք իրա դաշնակից են և ունեն ընդհանուր կուրատորներ՝ ի դեմս Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի: Բնական է, որ Ուկրաինայի կեցվածքը արցախահայության ինքնորեշման և Արցախի անկախության վերաբերյալ խիստ բացասական է:

Panorama.am-Տեղեկություններ կան, որ Ուկրաինան նաև արգելված զենքեր էր տրամադրում Ադրբեջանին, որոնք կիրառվեց 44-օրյա պատերազմում: Դուք ի՞նչ կասեք այդ մասին:

Հ. Նահապետյան-Ես չեմ կարող հերքել կամ հաստատել այդ վարկածը, որ կասետային և ֆոսֆորային զենքերն Ուկրաինային են եղել, այն չի էլ հերքվել: Այն որ Ուկրաինան 1991 թվականին անկախություն հռչակելով ժառանգեց ԽՍՀՄ-ի ռազմարդյունաբերական համալիրի առյուծի բաժինն, փաստ է: Այն որ նրան ձեռնտու էր, որ զինվի մի պետություն, որը նվազագույնը ՌԴ-ի հետ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ է, միանշանակ է: Այս տարիների ընթացքում այդ ռազմատեխնիկական աջակցությունը եղել է:

Ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ օրենքով արգելված չէ, խնդիրը զանգվածային ոչնչացման զենքերի, ֆոսֆորի և կասետային զենքերի մասին է, որոնք միջազգային մի շարք կոնվենցիաներով արգելված են և կիրառող երկրները սանկցիաների և պատժամիջոցների տակ կարող են հայտնվել, այնպես, ինչպես Իրաքը մեղադրվեց քիմիական զենք ունելաու մեջ և պատժվեց ՆԱՏՕ-ի կողմից:

Այստեղ պետք է նայել, թե նման արգելված զինատեսակները, որոնք Ուկրաինան իր մոտ պահել էր, արդյո՞ք վաճառել է Ադրբեջանի: Կարծիք կա, որ Ֆոսֆորայինը Ուկրաինան է տվել: Ադրբեջանն, համենայն դեպս, այդ զենքի արտադրությունը չունի, այլապես դրա մասին նաև այլ աղբյուրներ կբարձրաձայնեին:

Զրուցեց Ա. Վարդանյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}