Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից սպառնաց փողոցում բողոքի ակցիա իրականացնողներին
Խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ դահլիճը լքելու և մթնոլորտը շիկանալու պատճառով հայտարարված 20 րոպե ընդիմջումից հետո վերսկսված նիստում, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեսանյանի՝ բողոքի ցույցերին գնահատական տալու խնդրանքին, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, սպառնաց անհնազանդության ակցիաների մասնակիցներին:
«Ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը երբեք ու երբեք չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն: Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ 1 միջազգային բրենդն է, մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ»,-հայտարարեց Փաշինյանը:
Ինչպես պարզվեց նիստի հետագա ընթացքից՝ Ալեքսանյանին թույլատրվեց հարց տալ հենց Փաշինյանի այդ պատասխանը հնչեցնելու համար:
Այդ հայտարարությունը լսելուց հետո հարցերի համար գրանցված բոլոր 7 ՔՊ պատգամավորները հրաժարվեցին իրենց հարցերից և Ալեն Սիմոնյանը նիստն համարեց ավարտված:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ դիմաց քաշքշուկ է ոստիկանների ու հանարահավաքի մասնակիցների միջև
- Մնում եք վարչապետ ո՞ր ինչ անեք, որ թողեք Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ. Ռուստամյանը՝ Փաշինյանին
- Իրեն հարգող ցանկացած երկրի վարչապետ հրաժարական կտար. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին