Քաղաքական 17:30 04/05/2022

Մնում եք վարչապետ ո՞ր ինչ անեք, որ թողեք Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ. Ռուստամյանը՝ Փաշինյանին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի կողմից Նիկոլ  Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելուց հետո ամբիոնին մոտեցավ  Փաշինյանը՝ ասելով, որ կփորձի կետ-կետ անդրադառնալ։

«Տապալել է բանակցային գործընթացում  հայկական շահերը պաշտպանելու գործը։

Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, ինքը դրա մասին խոստովանել է  2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջներն անիրատեսական և անընդունելի են մեզ համար։ Եվ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին, ասելով՝ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։

Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել։

Ես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել եմ՝ Հայաստանի սիրելի քաղաքացիներ, պատգամավորներ, հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, դրա համար կա պայման, պետք է համաձայնվել, որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂ ինքնավար մարզի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն Ադրբեջանի կազմում։ Եթե վերադառնանք ու միացնենք այս տրամաբանությունը Սերժ  Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետևյալը՝ ըստ էության պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր  ընդունել Ադրբեջանի անիրատեսական պահանջները, այսինքն՝ ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։

Խոսում եք նշաձողերի մասին․ ուզում եմ հիշեցնել ձեզ, պարոն Ռուստամյան, այն պահին, նաև դուք այդ ժամանակ եղել եք կառավարության  մաս, ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, ահա այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»,- ասաց Փաշինյանը։

«Տիկին Գրիգորյան, ես ձեզ դուրս կբերեմ դահլիճից, եթե այդպես շարունակեք։ Լռություն դահլիճում»,- նկատողություն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Փաշինյանն էլ ասաց. «Հանգիստ։ Հիմա շատ կարևոր բացահայտում է հնչելու,  պետք չի թողել աղմուկ-աղաղակի մեջ  կորի։ Արձագանեք, կասեմ»։

Արմեն Ռուստամյանն ասաց. «Այս ժամանակային անհավասարությունը, բնականաբար, հնարավորություն չի տալիս, որ ձեզ ավելի մանրամասն ներկայացնենք, որ դուք չեք  տիրապետում Ղարաբաղի հարցի կարգավորմանը. ի սկզբանե այդպես է եղել, հիմա էլ դուք դա շարունակում եք անել։ Եթե ձեզ թվում է, թե նախկինների վրա  մեղքեր բարդելով դուք կարող եք արդարացնել այն  ձախողումները, որոնք դուք եք բերել այս երկրի գլխին,  չարաչար սխալվում եք։

Ես ձեզ հիշեցնեմ, 2018 թվականին մենք բանավեճ ենք ունեցել, որի ժամանակ ձեզ հարցրել եմ՝  երբ դառնաք վարչապետ, պարտավորվո՞ւմ եք իրականացնել այն, ինչ  Ղարաբաղի ժողովուրդն իր Սահմանադրության 175-րդ հոդվածով նախատեսել է։ Ասել եք՝  այո։ Դրա մասին խոսեք։ Ինչո՞ւ չեք առաջնորդվել Ղարաբաղի  ժողովրդի կամքի իրականացման պատասխանատվությամբ։ Հիմա ի՞նչ կապ ունի, ով ինչ է արել ժամանակին։ Դուք եք եկել վարչապետ և պարտավոր էիք այդ կամքն իրականացնել։ Այդ կամքի իրականացման խոստումը դուք եք տվել։ Հիմա հարց եմ ձեզ տալիս՝ դրանից հետո դուք ինքներդ եք հայտարարել, որ անգամ չեք տեսնում տեսական  հնարավորություն Արցախն Ադրբեջանի կազմից հանելու։ Եթե դուք այդ տեսակետի վրա եք, մնում եք վարչապետ ո՞ր ինչ անեք։ Որ թողեք Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ։ Սրան պատասխանեք»։

Փաշինյանը ասաց. «Ուշադրություն դարձրեք, որ ձեզ ժամանակային սահմանափակում չդրվեց, ձեր ասելիքն ամբողջությամբ ասեցիք…Ախ չեք ուզում լսել։ Բա դա էինք սպասում։  Ախ չեք ուզում լսել։ Բա էդ ասեք, բա էդ ասեք։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»։

Ընդդիմադիր պատգամավորներն այդ պահին լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, իսկ ՔՊ-ականները ծափահարեցին։

«Կեցցե  հայկական ժողովրդավարությունը »,- գոռաց Փաշինյանը։

«Նիկոլ վարչապետ»,-  բղավեցին ՔՊ-ականները։

«Հենց ասացի, որ բացահայտում է  հնչելու, թողեցին փախան»,- ասաց Փաշինյանը, որից հետո ԱԺ-ում հայտարարվեց ընդմիջում։

Ընդմիջումից հետո Փաշինյանն ասաց, որ պատշաճ չի համարում հետևից հարցին պատասխանել, հույս ունի ընդդիմադիրներն այդ հարցով կվերադառնան։

«Կանոնակարգը թույլ չի տալիս, բայց, կարծում ենք, բացառիկ պայմաններում կարող ենք հարցի պատասխանը առկախել մինչև մեր գործընկերների վերադարձը դահլիճ»,- նշեց նա։  


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}