Ստեփան Դանիելյան. Իշխանափոխություն ոչ թե պահանջում են, այլ՝ իրականացնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ինչու պետք է ստեղծվի Վստահության կառավարություն, այլ ոչ թե Ժամանակավոր կառավարություն և ինչու պետք ստեղծվի հիմա, այլ ոչ թե հայտնի անձի հրաժարականից հետո։
Պետք է ստեղծվի հիմա, որովհետև այդ անձը հրաժարական չի տալու և այդ կառավարության ստեղծման հիմնական իմաստը նրա հրաժարականին հասնելն է։
1. Երբ կլինի հրաժարական - այն ժամանակ, երբ կառավարման կենտրոնը կտեղափոխվի հրապարակ։
Երկու օրինակ.
- 1988-ին ստեղծված շարժումը դե ֆակտո իշխանությունը վերցրել էր մինչև դե յուրե գործող կառավարության հրաժարականը։ Ժողովուրդ, անգամ պետական մարմինները, հետևում էին հրապարակի իշխանության ցուցումներին, իսկ ոստիկանությունը բանակցություններ էր վարում նրանց հետ։
- 2018-ին նույն պրոցեսն էր ընթանում, ժողովուրդն, ու արդեն ոստիկանությունը, կատարում էին փողոցի «կառավարության» հրահանգները, այսինքն դե ֆակտո իշխանությունն արդեն փոխվել էր։
Եզրակացություն, իշխանափոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ փողոցում բաց ու թափանցիկ կերպով ձևավորվում է հրահանգներ տվող մարմին, որին սկսում են ենթարկվել, այսինքն ժողովրդի կողմից ճանաչվում է լեգիտիմ, իսկ ոստիկանությունը սկսում է բանակցել, այսինքն ճանաչում է կառավարման նոր կենտրոնը։
2. Ինչու Վստահության կառավարություն, որովհետև այդ մարմնին, փողոցի կառավարությանը, ժողովուրդը պետք է վստահի ու կատարի հրահանգները։ Այս պահին նման վստահություն կարող են ունենալ ոչ կուսակցականները։ Կուսակցությունները խաղի մեջ կմտնեն, երբ կլինի արտահերթ ընտրություն, իսկ շարժումները հասնում են նպատակին, երբ վերկուսակցական են լինում»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Ժողովուրդը վերափոխվում է հասարակության՝ ամբոխից վերածվելով գլխավոր դերակատարի
- Ստեփան Դանիելյան. Արևմուտքը հայերին այլ ելք չի թողնում ու քշում է Ռուսաստանի գիրկը
- Ստեփան Դանիելյան. Ռուանդայի ցեղասպանությունն ու Հայաստանի ներքաղաքական պայքարը
- Ստեփան Դանիելյան. Գործող վարչապետը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում
- Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք
- Ստեփան Դանիելյան. Դիվանագիտության առումով վիճակն ավելի խայտառակ է, քան բանակում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի