Քաղաքական 16:15 04/05/2022 Հայաստան

Իրանը բարեկամական երկիր է, բայց եթե բարեկամիդ հետ չես աշխատում՝ աշխատում է թշնամին. Վարդան Ոսկանյան

Վերջին շրջանում Իրան-Ադրբեջան տրանսպորտային հաղորդակցության ուղիների շուրջ ակտիվացած գործընթացների և տարածաշրջանում ԻԻՀ-ի վարած քաղաքականության մասին Panorama.am-ը զորցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

Panorama.am-Վերջին ամիսներին Ադրբեջանն ավելի հաճախ է տեղեկատվություն շրջանառում Իրանի հետ հաղորդակցության ուղիների բացման շուրջ ծվալվող գործընթացների վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է դրա նպատակը:

Վ. Ոսկանյան-Մինչև Իրան-Ադրբեջան տրանսպորտային համագործակցությանը անդրադառնալը, մենք պետք է մեր համար մի բան արձանագրենք՝ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր երկրորդ կողմի հետ իր հարաբերությունների բարելավման պատրանքը, կամ բարելավումը փորձում է օգտագործել Հայաստանի դեմ քարոզչական նպատակներով: Նմանատիպ լուրջ հարթակ իրենք համարում են Իրանի հետ հարաբերությունները: Եթե իրականում դիտարկենք. թե այս ոլորտում ի՞նչ է տեղի ունեցել, ապա կարող ենք արձանագրել, որ որևէ բան խոշոր հաշվով չի փոխվել:

Նախիջևանը մշտապես՝ Խորհրդային Միության փլուզումանը հաջորդած ողջ ժամանակահատվածում Իրանի տարածքով Ադբեջանի հետ ցամաքային կապով ապահովվել է: Ուղղակի այսօր տեղի է ունեցել որոշակի փոփոխություններ: Ադրբեջանն Արցախից բռնազավթել է մերձարաքսյան գոտին և Նախիջևանի հետ կապն ապահովելու առումով փորձում է ավելի երկարացնել Ադրբեջանի և Արցախի բռնազավթած տարածքով ճանապարահատվածը և կրճատել Իրանի տարածքով նույն ճանապարհը: Այսինքը՝ փորձում է անցակետը, որը այս պահին գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանից մոտավորապես 100 կմ հեռավորության վրա, տեղափոխել Հայաստանի սահմանի հարևանությամբ, այդպիսով կրճատելով Իրանով անցնող ճանապարհի հատվածը, ըստ էության՝ թողնելով միայն Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև սահմանի երկայնքը՝ Իրանի տարածքով: Այլ կերպ ասած՝ Ադրբեջան-Նախիջևան կապը կա, ուղղակի Բաքուն ցանկանում է այն կրճատել: Բայց այն անելու համար պետք է  կառուցվեն առնվազն երկու կամուրջ, որի մասին իրենք հայտարարում են:

Panorama.am-Իսկ երկաթուղային կապի մասին ի՞նչ կասեք:

Վ. Ոսկանյան-Ինչ վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը, ապա եթե նույնիսկ ադրբեջանական կողմը, ըստ իր պնդումների, այն հասցնում է մինչև ՀՀ սահման, միևնույնն է Հայաստան-Իրան սահմանի երկայնքով իրանական կողմում երկաթուղի չկա, ուստի երկաթուղային կապ չի ապահովվելու, մինչև իրանական կողմը չկառուցի այն: Նման երկաթուղու կառուցումն իրանական կողմը կանի միայն մի պայմանով՝ որպեսզի այդ երկաթուղին միանա Հայաստանի Հանարպետության կողմից կառուցվելիք Հայաստան- Իրան երկաթուղուն, որի մասին խոսվում էր: Ըստ էության, այդ երկաթուղու կառուցումն էլ ձեռնտու չէ, քանի որ իրանական կողմը մտածում է, որ եթե բացվելու է իրանական Ջուլֆա-Հին Ջուղա-Երասխ երկաթուղային հատվածը, ապա կարիք չի լինի լրացուցիչ ներդրումներ անել:

Բայց ինչ է անում Ադրբեջանը: Վերջինս այս ամենը քարոզչական փաթեթավորմամբ, «հուժկու հարվածի» տեսքով փորձում է ուղղել մեր դեմ՝ իր երազած այսպես կոչված՝ «զանկգեզուրյան միջանցքը» ստանալու համար: Անշուշտ սա հայկական կողմի համար ստեղծում է լրացուցիչ ռիսկեր, բայց չափազանց շատ անհանգուստանալ պետք չէ, եթե մենք ճիշտ աշխատենք իրանական կողմի հետ:

Panorama.am-Կարծես Իրանն առանձնապես դեմ չէ Ադրբեջանի նախաձեռնած այս գործընթացներին:

Վ. Ոսկանյան -Ինչո՞ւ են իրանցիները գնում սրան, որովհետև Իրանում վստահ չեն, որ Հայաստանը վաղ թե ուշ չի տրամադրի այդ «զանգեզուրյան միջանցքը»: Եթե նման վստահություն լինի, ապա իրանական կողմն էլ իր քայլերը կկառուցի այդ տրամաբանությամբ: Մյուս կողմից էլ իրանցիները համարում են, որ եթե այսուհանդերձ մայրցամաքային Ադրեբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցություն է լինելու, ապա շատ ավելի լավ կլինի, եթե այդ հաղորդակցության վրա վերահսկողություն ունենա իրանական կողմը, դրանից բխող բոլոր այն գործիքակազմով, որն նա կարող է կիրառել ցանկացած պահի այդ հաղորդակցությունը դադարեցնելու համար: Հետևաբար՝ ընդհանուր գործընթացի տրամաբանությունը սա է:

Կա մի կարևոր հանգամանք: Իրանական զորքերը, որոնք տեղափոխվել էին Ադրբեջանի  և Արցախից Ադրբեջանի բռնազավթած տարածների սահման, Նախիջևանի հետ սահման, այնտեղից ամբողջությամբ դուրս չեն էլ բերվել: Իրանական զորմիավորումների մի մասը իրանական զորավարժություններից ամիսներ անց, արդեն գրեթե 6 ամիս, գտնվում են այդ տարածքում, ինչը ցուցիչ է այն բանի, որ Իրանը Ադրբեջանի նկատմամբ վստահություն չունի:

Մյուս կողմից էլ կա մի շատ կարևոր խնդիր, որն առաջացել է ուկրաինական ճգնաժամի հետևանքով: Եվրամիությունը, նաև Միացյալ Նահանգների ճնշման ներքո, փորձում է այլընտրանքային գազ գնտել, որպեսզի կարողան ապահովել իր պահանջմունքները, որպես ռուսական գազին այլընտրանք, և այդ կետերից մեկը դիտարկվում է Ադրբեջանը: Բայց ադրբեջանական գազը, մասնագեների գնահատականներով, չի բավարարելու Եվրամիության զանազան երկրների ունեցած ողջ պահանջարկը, ուստի այսօր փորձ է կատարվում թուրքմենական գազը Իրանի տարածքով, սվոպային եղանակով մուտք անել ադրբեջանական գազամուղեր, որտեղից այն կանցնի Թուրքիա և այնտեղից էլ Եվրոպա:

Այս ուղղությամբ Ադրբեջանական կողմը նույնպես բավական ակտիվ աշխատում է: Բայց այստեղ էլ կան խնդիրներ, որովհետև իրանական կողմը լավ հասկանում է, որ ողջ գործընթացն ուղղված է Ռուսաստանի գազային շահերը սահմանափակելուն և Միացյալ Նահանգների ազդեցության մեծացմանը, ուստի իրանական կողմն այս խնդրին վերաբերում է բավականին սառը կերպով: Հետևաբար դրա ճակատագիրն էլ հարցականի տակ է:

Բայց մենք չպետք է հանգստանանք, պետք է արձանագրենք մի կարևոր հանգամանք՝ այո, Իրանը բարեկամական պետություն է, բայց եթե ցանկացած բարեկամիդ հետ էլ դու չես աշխատում, և դրա փոխարեն աշխատում է թշնամին, ապա մենք կարող ենք ունենալ խնդիրներ: Ուստի՝ Իրանի հետ մեր աշխատանքներն կենսական նշանակության են: Հատկապես կարևոր նշանակության են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, նրա հնարավորինս արագ և որակյալ կառուցումը, որովհետև իրանցիները շատ լավ հասկանում են, որ իարնական կողմի համար Հայաստանն է՝ թուրք-ադրբաջանական փաստացի ռազմաքաղաքական տարածքով, դեպի հյուսիս-արևմուտք ելք ապահովելու միակ այլընտրանք: Հետևաբար՝ իրանցիներն էլ շահագրգռված են այս խնդրով:

Իրանական կողմը որևէ կերպ շահագրգռված չեն ՀՀ-ի հետ սահմանային որևէ տարածք կորցնելու հետ: Ընդհակառակը՝ Իրանը շատ կոշտ է արձագանքում ադրբեջանական կողմից հնչող նման հայտարարություններին և արձագանքներն ոչ միայն հռետորաբանության մակարդակում, այլև՝ զորաշարժերի: Ըստ էության Սյունիքի նկատմամբ ադրեբջանաթուրքական դաշինքի կողմից ոտնձգություն տեղի չունեցավ երկու կարևոր գործոնների ազդեցությամբ՝ ռուսական զինված ազդեցությունը Հայաստանի սահմաններից ներս և իրանական զինված ներկայությունը Հայաստանի մոտակայքում: Այս գործոնները զսպեցին ադրբեջանաթուրքական դաշինքի ախորժակը՝ բռնի ուժով կամ ռազմական եղանակով ստանալու իրենց համար երազանքային այդ «զանգեզուրյան միջանցքը»: Այս միջանցքը չի վերաբերում միայն Նախիջևանը Ադրբեջանի հետ կապելուն, այն վերաբերում է Թուրքիայի հեռագնա ծրագրերին, իսկ այդ հեռագնա ծրագրերը ենթադրում են Թուրքիայի մուտքը Կենտրոնական Ասիա: Ըստ էության, այս ամբողջ գործընթացը միտված է երեք պետությունների՝ ԻԻՀ-ի, ՀՀ-ի և ՌԴ-ի դեմ: Բայց թուրքական կողմը խաղում է երկու աթոռների տրամաբանությամբ՝ փորձելով հարաբերություններ պահպանել Արևմուտքի հետ՝ չփչացնելով հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով ՌԴ-ից իր համար բխող վտանգները, որոնք կարող են հօդս ցնդեցնել թուրքական բոլոր ծրագրերը և պլանները:

Բալորիս համար պարզ է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն, ըստ էության, ռուսական ռազմաբազա է, որը պաշտպանում է արցախահայությանը և սանձում է նաև Արդբեջան-Թուրքիա հեռագնա ծրագրերը: Սրա համատեքստում թուրքերը փորձում են խաղալ երկու կողմերի հետ էլ՝ արևելյան շուկայական խորամանկությամբ թանկացնել իրենց գինը, ավելի թանկ վաճառել ինչ-որ խնդիր, դրա փոխարեն մեկ այլ տեղ ստանալ որևէ զիջում և այլն: Մենք սա պետք է հասկանանք և հստակորեն արձանագրենք, որ Հայաստանի համար լավագույն ելքերից մեկը կարող է լինել դառնալն այնպիսի հարթակ, որտեղ Իրանը և Ռուսաստանը շահագրգռված լինեն ձևավորելու եռակողմ գործակցություն, իսկ դրա համար պետք է  բարձրացնել մեր սուբյեկտայնությունը, մեր երկրի հեղինակությունն ու վարկը, որը կարելի է անել միայն մեր անվտանգության բարձրացման, բանակի վերականգնման ճանապարհով, դիվանագիտական հարթակում չափազանց ինտենսիվ աշխատելով, այն պետք է օրնիբուն արվի: Հետևաբար՝ պետք է ուժեղացվի երկու ոլորտ՝ բանակը և դիվանագիտությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}