Կրթություն, գիտություն 13:09 04/05/2022 Հայաստան

«Ուզում եմ տղա մնալ»

Ակցիաները ակացիաներից շատ ու հոտավետ են ծաղկել. Ում մտքով անցնում է իրադարձություններից հասկացող երևալ, մի բան հնարում է։ Հնարելը ոչինչ, բայց երբ դրան երեխաներ են խառնում...։Այ, ասում եք՝ այսքան տգետներ որտեղից։ Որտեղի՞ց, դպրոցից, որտեղ ուսուցիչները մասնագետ չեն ու չունեն լեզվատրամաբանություն։

Ես հասկանում եմ, ֆեյսբուքյան մասսան իրեն հրաշալի է զգում, երբ երեխաների մռութիկներ է գտնում, «հայ» խոսքով, ուզում են լայքած, սրտկած լինել անպայման, քանզի իրենք, իբր, գնահատում են ինչ են հայը ու երեխան, իսկ ես, իրենց կարծիքով՝ ոչ։

Ուստի, երբ երեխաների լուսանկարի տակ, որտեղ երեխաները ողբերգական, թե հայրենասիրական դեմքերով, «Ուզում եմ հայ մնալ» նույն ձեռագրով  հինած А4 – եր են բռնել, գրեցի՝ շատ վատ ակցիա է, վատ ուսուցիչ է... չգիտես ինչու, փոխանակ մասնագետի այս կարծիքի մասին մտածեն, որոշեցին, որ ... չգիտեմ ինչ, չեմ կրկնում։

Անցնենք մասնագիտական սխալներին.

Լեզվատրամաբանություն.

«Ես ուզում եմ հայ մնալ». Ո՞վ է խանգարում հայ մնալ։ Ճիշտ է, ինձ հարցրեցին՝ չգիտե՞ս էլ ով, նեռը... , պիտի ասեմ, որ՝ ոչ, տվյալ դեպքում՝ ուսուցիչը, քանի որ չունի մասնագիտական կարողություններ։
Որպեսզի հասկանալի դառնա սխալը, բերեմ «խնձորի» օրինակ. Ասել՝ ուզում եմ հայ մնալ, նույնն է թե ասել՝ ուզում եմ տղա մնալ։

Հիմա, որ ավելի լավ հասկանաք, անցնեք  +18-ի։
Տղա ես ծնվել, ուզում ես տղա մնալ՝ տղա մնա։

Հայ ես ուզում մնալ՝  մնա։

Նույն տրամաբանությունն է։

Այլ բան, եթե քեզ ֆիզիկապես են ոչնչացնում։ Բայց դրա հայերենը արդեն ոչ թե «Ուզում եմ հայ մնալ»-ն է, այլ՝ «Ուզում եմ լինել»։ Սա էլ արդեն չես գրի, երեխաների ձեռքը տաս։  Թեպետ՝ լայքիկներից ու ոգևորությունից, թե՝ ապրեք, իսկական հայրենասերեր եք... կարող է վաղն էլ նման A4  ուսուցիչները տան երեխաների ձեռքը։

Ու որ ավելի ողբալի լինի՝ սև...։
Ինչ ասեմ, արդեն չեմ զարմանա։

Մանկավարժական.

Ինչ է մտածում դասատուն, երբ գրում, երեխաների ձեռքն է տալիս «Ուզում եմ հայ մնալ», դա «ակցիա» է համարում. Ինչ կրթական, դաստիարակչական, տո թեկուզ՝ հայրենասիրական հարց է լուծում, կարո՞ղ եք բացատրել, երբ արդեն կարդացել եք ու ԳԻՏԵՔ, որ «ուզում եմ հայ մնալ» ու «ուզում եմ տղա մնալ»-ը լրիվ համարժեք լեզվատրամաբանություն ունեն։
Արդյո՞ք ուսուցիչը հայրենասեր է դաստիարակում սրանով։ ՈՉ. Նման գործողությունը ենթադրում է արդյունքում ստանալ թուլամորթ մարդ։ Ով ուզում է հայ մնալ, ու չի գիտակցում, որ հայ մնալը իր ձեռքին է։ Ոչ թղթի տեսքով։

Ինչ է մտածում երեխան, որ գիտի, որ ինքը հայ է ու չուկչի չի դառնալու։ Մտածում է, որ վայ, չէ, փաստորեն, իմ հայ լինելս պիտի ես խնդրեմ, իմ հայ լինելը ուրիշից է կախված՝ նեռ է, կեռ է անունը, ինչ է...։

Ինչ է մտածում երեխան, երբ հասկանում է, որ իր հայ լինելը կախված է նեռից. Մտածում է, որ՝ յա, նե՞ռ, էս ինչ հզոր ես, որ կարող ես ինձ ասենք չուկչի դարձնել, իսկ տղաներին, ՈՒՐԵՄՆ՝ «աղջիկ», ծառուծաղիկ։

Հասկացա՞ք։

Չկա մանր բան, երբ երեխաների հետ գործ ունես.

Չէ, չասեք՝ բան էր արեց, ինչու ես այսքան խորանում։

Իսկ դուք ինչու եք այսքան թևածում՝ մինչև պաթոսի ամպ։

Ինչպես կարող եք չմտածված բաներ գրել, տալ երեխաների ձեռքը՝ առանց վերլուծելու, թե մտածող երեխան դա ինչպես է ընկալելու։ Այո, պիտի վախեցնեմ ձեզ՝ կան մտածող երեխաներ։ Երեխաները ուսումնասիրում են դասատուներին, գտնում, թե նրանք երբ ու ինչ են ուզում, ու խաղում են այդ դերը, տալիս են դասատուին իր սպասածը՝ տարիների հետ սովորելով խաղին, կորցնելով բաց ասելու կամքը... Ով է այս դեպքում նեռը՞։

Դասատուն, որ ուսուցիչ չէ։

«Ուզում եմ հայ մնալ»՝ փիլիսոփայական կողմը.

Ասեմ, որ «Եհովայի վկաներ» (ուզում եք հստակ իմանաք՝ կրթության ու գիտության նախարար դարձած արայիկ հարությունից հարցրեք իրենց ոչհավատի իսկական անունը) աղանդը, որով լցվեց երկիրս, որոնց արժեքները այնքան ցածր էին (ստորի իմաստով), որ իրենց թույլ էին տալիս «գրավել»  եկեղեցին, եկեղեցում պամպերս լցնել, գցել, կողքը քյաբաբ ուտել  ու այդպես էլ գալ իշխանության՝ պամպերս ու հաց իրար խառնած,... աշխարհի  տասից քիչ ավել ամենատոտալիտար աղանդներից է։
Տոտալիտար՝ բռնատիրական, մարդու կամքը փոշիացնող,...

Չէ, մի ասեք՝ բայց ինչ կապ ունի, նրանք երեխաներ են, բան-ման-դասատու. Մի ասեք՝ կարդացեք, սա էլ, մանկավարժությունն էլ գիտություն են՝ ճշգրիտ՝ իրենց դիդակտիկ գործիքակազմով։

Եհովայի վկաների հիմնական սկզբունքում, որ արտաքինից բավական նման է քրիստոնեականին, ՄԻ ԲԱՌ է տարբեր ասում։ Մի բառ, որը սակայն ուսմունքը դարձնում է բռնարար, մարդկանց կամքից զրկող, իրենից կախյալ դարձնող, ազատ միտքը փշրող... եհովական սկզբունքում, որտեղ կան և աստված, և քրիստոս բառերը  (ինչպես այն ակցիայում՝ և հայը, և երեխան),  ահռելիորեն, անչափելիորեն այլ բան է ասում՝ մի բառի տարբերությամբ։ Ասում է՝ կա աստված, կա քրիստոս, բայց քրիստոսը աստված չէ։

Այսինքն՝ ասում է, որ երբ աստված խաչում էր քրիստոսին, ինքը չէր խաչվում. Ուղղակի, մեկին բռնել, խաչում էր, որ նա մեռնի մարդկանց մեղքերի համար, իսկ արդյունքում իրեն սիրեն։

Դե հիմա վերլուծեք, թե այս սկզբունքի վրա դաստիարակվածը, եթե հետևի այդ սկզբունքին,  ինչ արժեքներ կունենա։

Եթե չուզեցիք հասկանալ, ինչ ասեմ՝ գնացեք, ձեր երեխաներին նեռից իրենց հայ մնալը մուրալ սովորեցրեք, իսկ տղաներին՝ որ ուրիշներից խնդրեն իրենց տղա մնալը։

Լրիվ նույնն է։

Անահիտ Ոսկանյան, մանկավարժ, մեթոդաբան

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}