Բրիտանացի գիտնականները հայտարարել են COVID-19-ից հետո ուղեղի ծերացման մասին
Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի ծանր ձևով տառապող մարդկանց ճանաչողական գործառույթները (մտքի գործընթացները) համարժեք է նրան, ինչ նկատվում է 20 տարով ծերանալիս: Այս մասին ասվում է eClinicalMedicine ամսագրի հրապարակման մեջ։
Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 28-ից մինչև 83 տարեկան 46 հիվանդ։ Նրանք այն մարդիկ են, որոնք COVID-19-ը ծանր են տարել։ Ապաքինվելուց հետո դուրս գրվածներին առաջարկել են անցնել հիշողության, ուշադրության, մտածողության և այլ ճանաչողական ֆունկցիաների չափման տարբեր թեստեր:
Արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ով տառապելուց հետո ճանաչողական գործառույթները վատանում են այնպես, ինչպես տեղի է ունենում 50-ից 70 տարեկան մարդու հետ: Այսինքն՝ ուղեղը ծերանում է գրեթե 20 տարով։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանացին 505 օր անընդմեջ հիվանդացել է COVID-19-ով
- Գրիպով և Covid-ով միաժամանակ վարակվելը 2,4 անգամ մեծացնում է մահվան հավանականությունը
- Չեռնոգորիայից Թաիլանդ. ինչպես են աշխարհում չեղարկվում COVID-ի սահմանափակումները զբոսաշրջիկների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան