Նիդեռլանդներում 4-ամյա տղան վարել է մոր մեքենան ու վթարի պատճառ դարձել
Նիդեռլանդներում 4-ամյա տղան որոշել է վարել մոր մեքենան ու վթարի է ենթարկվել, հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 30-ին Ուտրեխտ քաղաքում։ Իրավապահների տվյալներով՝ երեխային գտել են ապրիլի 30-ի առավոտյան և տարել ոստիկանության բաժին։ Նա ոտաբոբիկ էր, իսկ հագին եղել է գիշերազգեստ։ Քննության ընթացքում պարզվել է, որ երեխան առավոտյան արթնացել է, և մինչ մայրը դեռ քնած էր, որոշել է զբոսնել նրա մեքենալով։
Մեքենան նստելով՝ տղան մի փոքր շրջել է քաղաքում, մինչև բախվել է կայանված երկու մեքենաների։ Մեքենան թողնելով վթարի վայրում՝ տղան որոշել է շարունակել զբոսանքը և սկսել է քայլել փողոցներով, որտեղ նրան հայտնաբերել են տեղի բնակիչները և ոստիկանություն են կանչել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան